Վարդևանյան. Խաղաղությունը չի նշանակում պատմությունից, միջազգային իրավական երաշխիքներից հրաժարում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը գրում է.
«Սեպտեմբերի 2-ին Արցախի Հանրապետության ժողովուրդը ևս մեկ անգամ ցույց տվեց աշխարհին, որ միջազգային փորձի իմաստով ազգերի ինքնորոշման իրավունքն իրացրած սուբյեկտ է: Արցախցիները վճռական են և չնայած այս պերմանենտ արհավիրքին ընկճված չեն:
Արցախի Հանրապետությունը, մեր անկախության հռչակման անկյունաքարերից է: Օրվա իշխանությունների Արցախից փաստացի հրաժարվելը հավասարազոր է հենց Հայաստանի անկախության հռչակման մեղմ ասած նսեմացմանը: Հետևաբար նման իրավիճակ կամ պայման ենթադրող որևէ պայմանագիր չի կարող լինել սահմանադրական և Հայաստանի շահերին համապատասխանող:
Օրվա իշխանություններն ունենալով բոլոր օբյեկտիվ միջազգային իրավական հիմքերը, ադրբեջանական ցեղասպան քաղաքականության փաստերն, որևէ միջոց չեն ձեռնարկում ազգերի ինքնորոշման իրավունքի պաշտպանության համար: Խաղաղությունը ոչ մի իրավիճակում չի նշանակում պատմությունից, միջազգային իրավական երաշխիքներից հրաժարում:
Պետք է իսկապես հաճախ գնալ Արցախ, լինել Արցախում, կանգնել Արցախի կողքին»։
Հարակից հրապարակումներ`
- Այս վիճակը վերջնական դատավճիռ չէ. Վարդևանյան
- ՔԿ-ի հայտարարությունից ուղղակի բխեցվում է, որ Շուշիի պաշտպանողական օպերացիան հանրությանը հասանելի են. Վարդևանյան
- Փաշինյանն ու իր թիմակիցները 2010-ից այդ «դատավորին» բնութագրեցին «խամաճիկային դատարան, դահիճ, Մացո». Վարդևանյան
- Մարդու ճակատագրի խեղման մեջ ԵՄ դեսպանն առնվազն օժանդակող է․ Արամ Վարդևանյան
- Վարդևանյանն առաջարկում է Արցախի ԱԺ նախագահին դիմել ՔՊ-ին