Մերժվել է Աբովյանի դիահերձարանի նկուղում զոհված զինծառայողների մարմինների դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը օգոստոսի 3-ին մերժել է Աբովյանի դիահերձարանի նկուղում պարկերով նետված 44-օրյա պատերազմին զոհված զինծառայողների մարմինների դեպքով քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքը։ Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է բողոքը ներկայացրած փաստաբան Գարիկ Գալիկյանից։
Նա նշել է, որ դեռեւս դատարանից որոշումը չի ստացել, չի կարող մեկնաբանել այն։
Հիշեցնենք, այս աղմկահարույց բացահայտումն արել էին զոհված զինծառայողների հարազատները՝ պատերազմից 7 ամիս անց՝ 2021 թվականի մայիսի 31-ին: Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել Աբովյանի դիահերձարանի նկուղում իրենց որդիների դիերն և մասունքները նման ձեւով պահելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ծնողը գնացել է դիահերձարան որդուն ճանաչման և տեսել է՝ մարմինն ամբողջությամբ որդի մեջ է. Զոհված զինծառայողի հարազատը՝ դատախազին
- Ծնողները պահանջում են պատասխանատվության ենթարկել զոհված զինվորների մարմինները դիահերձարանի նկուղում պահելու համար
- «Ժողովուրդ». Մեծամորի և Հերացու դիահերձարաններում այս օրերին դեռ գտնվում է մոտ 86 զինվորի մասունք
- Դիահերձարանում՝ չճանաչված մասունքներ, նույն քաղաքի ռեստորանում՝ պաշտպանության նախարարի հարսանիք
- ԱՆ-ն չի պատասխանում, թե քանի զոհվածի մարմնին կա դիահերձարաններում
- Սեյրանի ԴՆԹ-ն հաստատվում է հունիսի 21-ին, չնայած 2020թ-ի նոյեմբերից տղայի դին եղել է Մեծամորի դիահերձարանում
- 10 ամիս մայրը որդուն փնտրել է Արցախի հանձնված տարածքներում, գտել է սեպտեմբերի 1-ին դիահերձարանում
- Դիահերձարաններում դեռ պահվում են զոհված զիվորների մարմիններ. Ավանեսյան
- Որևէ մեկը չի պլստալու․ Գարիկ Գալիկյանը ՝ Աբովյանի դիահերձարանի դեպքի մասին
- Աբովյանի դիահերձարանի հատակին մեր ազգային արժանապատվությունն ու հավաքական պատիվն է. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին