Ալեն Ղուլյան. Արցախում "я не воевал" լոզունգով մարդկանց ի հայտ գալը շատ կասկածելի է
Արցախցի օգտատեր Ալեն Ղուլյանը ֆեյբուքյան գրառմամբ անդրադարձել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելուն.
«Եթե հիշում եք, տարիներ առաջ ադրբեջանական քարոզչամեքենան մի պրոյեկտ է նետել դաշտ...Կոչվում էր «Հայաստան-Ադրբեջան խաղաղության հարթակ»... վահանմարտիրոսյաններ, սյուզանջաղինայններ և այլոք..
Ի տարբերություն նրանց, Արցախում «փրկչի» պարաշյուտով դեսանտ իջած սույն քաղաքացին ( կներեք արդեն չգիտեմ, թե որ երկրի քաղաքացի է) լավ փող ու հեղինակություն ունի, ազդեցիկ է և մի որոշ ժամանակ նրան հաջողվելու է վստահություն ներշնչել մարդկանց մոտ, մանավանդ, որ իր փիառի վրա լավ գումարներ է ծախսելու (վատ բան չմտածեք` բարեգործական ծրագրերով
Ես տարբերություն չեմ տեսնում..Վարդանյան Ռուբենը, վահանմարտիրոսյաններն ու սյուզանջաղինյանները նույն առաքելությունն են անում` թորքի հետ ախպերություն անելն են քարոզում.. Եթե նրանց հետևում բացահայտ ադրբեջանի հատուկ ծառայություններն էին կանգնած, Ռ.Վ-ի դեպքում` դեռ պարզ չէ..ժամանակը ցույց կտա..
Ի դեպ` ասում են, որ նախքան գալը «չկռված խաղաղասերը» Արցախում սոցհարցում էր կազմակերպել, պարզելու համար, թե արցախահայությունն ում է տեսնում «փրկչի« դերում.. Հետաքրքիր է, թե ինքը ո՞ր հորիզոնականում էր...
Հ.Գ. Մարտական գեներալին կալանավորելու հետ զուգահեռ «я не воевал« լոզունգով մարդկանց ի հայտ գալը շատ կասկածելի է...շատ..»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում նշանակվելու է Արցախի պետնախարար
- Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից և մեկնել Արցախ
- «Հրապարակ». Ինչու է Ռուբեն Վարդանյանը որոշել մասնակցել ռազմական հավաքներին