Թվեյթս սառցադաշտի արագացված ոչնչացումը
Արևմտյան Անտարկտիդայում գտնվող Թվեյթս սառցադաշտը, որը նաև հայտնի է որպես Ահեղ դատաստանի սառցադաշտ, հալչում է սպասվածից շատ ավելի արագ: Գիտնականները կազմել են քարտեզ, որում պատկերված է սառցադաշտի պատմական նահանջը ու ապագայի կանխատեսումը։ «Միր»-ի փոխանցմամբ հայտնում է Nature Geoscience-ը:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վերջին 200 տարվա ընթացքում ինչ-որ պահի սառցադաշտի ճակատը պոկվել է ծովի հատակից: Այն սկսել է անհետանալ տարեկան 2,1 կմ արագությամբ՝ երկու անգամ ավելի արագ, քան 2011-2019 թվականների արբանյակային տվյալները ցույց են տվել։
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ վերջին երկու դարերում սառցադաշտի վրա տեղի են ունեցել արագ հալման պրոցեսներ։Բացի այդ, չի բացառվում, որ արագ փլուզումը կարող էր տեղի ունեցած լինի ՝ քսաներորդ դարի կեսերին։
Հետազոտության հեղինակները նշել են, որ մոտ ապագայում սառցադաշտը կարող է շարունակել արագորեն փլուզվել։ Այժմ այն կառչում է ծովի հատակի ծանծաղ գագաթից, որը համեմատաբար կայուն է պահում: Բայց երբ սառցադաշտը նահանջում է, այն կփոխվի, այն էլ՝ շատ կարճ ժամանակահատվածում։
Թվեյթս սառցադաշտը համարվում է աշխարհում ամենալայններից մեկը։ Ենթադրվում է, որ Թվեյթների իսպառ անհետացումը և նրան շրջապատող սառցե դաշտերը կարող են բարձրացնել Համաշխարհային օվկիանոսի մակարդակը 3-4,5 մետրով։
Գիտնականները տասնամյակներ շարունակ հետևել են սառցադաշտին: 1973 թվականին հայտնի դարձավ, որ այն գտնվում է փլուզման մեծ վտանգի տակ։ Տասը տարի անց հետազոտողները հայտնաբերել են տաք հոսանքներ, որոնք ընդունակ են հալեցնել սառցադաշտը ։
2001 թվականին արբանյակային տվյալները ցույց են տվել, որ սառցադաշտը նահանջում է տարեկան մոտ մեկ կիլոմետրով։ 2021 թվականին գիտնականները սառցադաշտի մակերեսին նկատեցին մեծ ճաքեր, որոնք աստիճանաբար ընդլայնվել են և փոխել սառույցի կառուցվածքը։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին