Իսրայելն Իրանի դեմ գործողությունների լիակատար ազատության իրավունք է իրեն վերապահում. Յաիր Լապիդ
Իսրայելն Իրանի դեմ գործողությունների լիակատար ազատության իրավունք է իրեն վերապահում, որի նպատակն է թույլ չտալ նրան միջուկային զենքի հասանելիություն ունենալ: Հրեական պետության վարչապետ Յաիր Լապիդի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով՝ դա համաձայնեցված է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ։ Նա նշել է, որ. այդ համաձայնեցմանը համապատասխան, Իսրայելն ազատ է անել այն, ինչ անհրաժեշտ է համարում Իրանի՝ միջուկային սպառնալիք դառնալու հնարավորությունը կանխելու համար։
Ինչպես նշել է Իսրայելի վարչապետը, իր երկիրը շարունակում է ջանքեր գործադրել՝ ազդելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունների ընթացքի վրա։ Միաժամանակ Թել Ավիվը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։
«Դեռևս վաղ է պարզելը, թե արդյոք մեզ իսկապես հաջողվել է դադարեցնել միջուկային համաձայնագիրը, սակայն Իսրայելը պատրաստ է ցանկացած սպառնալիքի և ցանկացած սցենարի»,-ասել է նա։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելցի գիտնականները հերքել են չղջիկներից կորոնավիրուսի վարակման մասին առասպելը
- Հայ-իրանական գիտական համագործակցության զարգացմանն ուղղված միջոցառումներ՝ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում
- Պետքարտուղարությունը ոչ կառուցողական է համարում միջուկային համաձայնագրի վերաբերյալ Իրանի պատասխանը
- Իրանի նանոտեխնոլոգիական արտադրանքն արտահանվում է չորս տասնյակից ավելի երկիր
- Իրանը դիտարկում է ԵՄ-ից ստացած միջուկային գործարքի առաջարկները
- Իսրայելն հայտարարում է, թե «Իսլամական ջիհադը» 1000 հրթիռ է արձակել իր բնակավայրերի ուղղությամբ
- Իրանի պատվիրակությունը կմեկնի Վիեննա՝ շարունակելու միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները
- Սիրիան կոչ է անում միջազգային հանրությանը դատապարտել Դամասկոսի վրա Իսրայելի հարվածները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան