«Լիդիան Արմենիա»-ն ցանկանում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը երկարաձգել շուրջ 3,5 տարով
«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (ՏԿԵՆ)՝ Ամուլսարի հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը 3 տարի 5 ամիս 20 օրով երկարաձգելու խնդրանքով: Այս մասին 2022թ. սեպտեմբերի 6-ին «ԷկոԼուրի» հարցմանն ի պատասխան հայտնել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հովհաննես Հարությունյանը:
ԷկոԼուրին ուղղված նամակում նշված է. «Տեղեկացնում ենք, որ «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերությունը 06.07.2022թ-ի թիվ Հ/Ա-2022/25 գրությամբ դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն խնդրանքով՝ ընդերքօգտագործման իրավունքի ժամկետը 3 տարի 5 ամիս 20 օրով երկարաձգելու: Ընկերության կողմից ներկայացվել է փոփոխված ժամանակացույցով նախագիծը և անհաղթահարելի ուժի վերացման վերաբերյալ հիմնավորումները: Միաժամանակ հայտնում ենք, որ «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի վերոգրյալ գրությունը ՀՀ ՏԿԵ նախարարությունում քննարկվում է»։
Այսպիսով, «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ն առաջին ու դեռևս միակ ընկերությունն է, որը օգտվել է «Ընդերքի մասին լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում արված փոփոխություններից:
Հիշեցնենք, որ ս.թ. հունիսի 18-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրեց «Ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 55.1 հոդվածով նախատեսվում է ընդերքօգտագործման իրավունքի ժամկետի երկարաձգում անհաղթահարելի ուժի՝ հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժների, փոթորիկների կամ այլ բնական աղետների, պայթյունների, պատերազմի, ահաբեկչության, քաղաքացիական պատերազմի, այդ թվում և քաղաքացիական անհնազանդության հիմքով:
Հարակից հրապարակումներ`
- Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը
- ԱՄՆ դեսպանը քաջալերել է «Լիդիան»-ին
- Այդ օրենքի նախագիծը պաշտպանում է «Լիդիան Արմենիա» ընկերության շահերը․ Թեհմինե Ենոքյան
- «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի հանքավայրի շահագործման համար Արփա գետից ջրառի թույլտվություն է ցանկանում ստանալ
- Իմ և Լիդիանի դատական վեճն ավարտվեց իմ հաղթանակով․ Շիրակ Բունիաթյան
- «Հրապարակ». Ամուլսարը եվ ռուսները. «Լիդիանն» ուզում են վաճառել, ռուսները հետաքրքրված են
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան