Կրթություն, գիտություն 17:45 06/09/2022 Հայաստան

Լիլիթ Գալստյան. Դատարկապոռոտ հայտարարություն, որովհետև պարզապես չկա այդպիսի ուսումնասիրություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Արժեքային և բարոյական համատարած ճգնաժամի, ավելի ճիշտ՝ համապարփակ պարտության, տգիտության, ամենաթողության, չափանիշների տոտալ չգոյության, նահանջների ու դեգրադացիայի այս իրականության մեջ, երբ հաճախ թվում է, թե հասարակությունը մերժում է պետականություն ու ինքնություն  ունենալ,  կրթությունը բացառիկորեն կարևորվում է։ Այն բանակին հավասարազոր զենք է, ինքնակազմակերպվելու, ինքնահաղթահարելու, ոտքի կանգնելու միջոց, այս օրերին թերևս՝ պետականություն ունենալու, նրա հետագա գոյությունը երաշխավորող ամենաողնաշարային արժեքը։

Այո, պատշաճ, որակյալ, մրցունակ կրթության մասին պետք է խոսել․ սա «Ինչպիսի Հայաստան» դիսկուրսի մեխն է։ Բայց խոսելուց առաջ պետք է համոզիչ լինել՝  արդյոք դու ես այն մարդը, ով ունակ է  ընկալելու և գիտակցելու դրա կարևորությունը, բովանդակությունը, ինչպեսը․․․
Իհարկե, կարելի էր և չանդրադառնալ աղետաբերի սեպտեմբերմեկյան կրթական ուղերձին, և հիմնականում այն պատճառով, որ այն, որպես կանոն, խորապես պոպուլիստական էր ու չհիմնավորված։ Բայց վտանգավորը ոչ այնքան ոլորտին անտեղյակ մարդու ինքնավստահությունն էր, որքան   գրած-ձեռքը տրվածին աներկբա հավատացողի համոզումը, քանդող-կազմաքանդողի ապացուցված վճռականությանը։

Սեփական 0-ական կետից խնդիրներին անդրադառնալու, անցյալն ուրանալու և մերժելու այդ վճռական հանձնառությունը մի ամբողջ ազգի համար դեռևս չկասեցված ողբերգություն է, իսկ մեր դիմադրողականությունը նոր հարվածին պարզապես չի դիմանա։

Բանակի հարցերը լուծել են, Արցախի հարցերը լուծել են, մնացել է կրթությունը․ իրենց հաշվարկների մեջ ճշգրիտ են, թիրախներն էլ  որպես կանոն՝ անվրեպ են ընտրված․․․
Կարող եք ասել՝ կառավարության նիստում նա  ընդամենը իր անձնական պատկերացումները ներկայացրեց կրթության մասին, քանի որ  «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրիը» որին հղում էր կատարում, դեռևս  դեռ չի հաստատվել ԱԺ-ի կողմից, հետևաբար օրենքի ուժ չի ստացել։
Այն, որ պառլամենտական երկրում պառլամենտի կողմից դեռևս չհաստատված նախագիծը  վարչապետը  ներկայացնում է որպես որդեգրված իրողություն, պետք չի զարմանալ։ Նաև սա դրվագ է, որը մեկ անգամ ևս ապացուցում է երկրում պետական ինստիտուտների արժեզրկման, տոտալ մենիշխանության, խորհրդարանը մեկ մարդու կոճակ դարձնելու մասին։
«Մեր երկրում չեն գործում բուհական պատշաճ չափանիշներ»․ Իշխանության չորրորդ տարում հայտարարում է նա՝ մոռանալով, որ  Հայաստանի Հանրապետության պետական քաղաքականության ռազմավարական առաջնահերթությունները կառավարությունն է սահմանում, այդ թվում  ԲՈՒՀ-երի նվազագույն միասնական ստանդարտները, ենթակառուցվածքների, կառավարման և ռազմավարական նպատակադրումների և այլ չափանիշներ։ Սահմանեիք․․․․

Այն, որ այս  տարի բուհական ընդունելության տեղերի շուրջ 60 տոկոսը թափուր է մնացել`պետական բուհերում 40, մասնավոր բուհերում՝ շուրջ 98 տոկոսը, սա նույնպես ձեր թերացումն է: Իր ռազմավարական գերակայությունների և առաջնահերթությունների սահմանումն ու  աշխատաշուկայի կարիքներին համապատասխան կադրերի պատրաստումը ՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆ Է։

Բայց, եթե պետության կողմից համապարփակ  ուսումնասիրություն, կարիքների գնահատում և համապատասխան մասնագիտությունների պլանավորում չի կատարվել, չի կարելի մեղադրել բուհերին։ 

Հարց՝ ի՞նչ հաշվարկների և կարիքների վրա եք իջեցրել կամ հաստատել այդ տեղերը․․․․
Այն, որ այս ուսումնական տարում շատ ԲՈՒՀ-եր  60 և 40 տոկոսանոց թափուր տեղեր ունեցան,  սոսկ չպլանավորման արդյունք չէ, դա նաև այս իշխանության գեներացրած վերաբերմունքն է դեպի կրթությունը։

Նաև դուք եք հեղինակազրկել բարձրագույն կրթությունն ու կրթությունն առհասարակ՝ վարկաբեկելով, հեղինակազրկելով և նվաստացնելով կրթական համակարգը․  կարելի է առանց դիպլոմի կամ կեղծ դիպլոմով  բարձրագույն պաշտոն զբաղեցնել, կարելի է հրապարակային հայհոյել, վարկաբեկել ինստիտուտներ և ազգային արժեքներ ու անամոթաբար շարունակել, կարելի է անուս ոստիկան լինել,  միջնակարգ կրթությամբ պատգամավոր,  կեղծ դիպլոմով մարզպետ, առանց դիպլոմի՝ վարչապետ։

Այո, ՛ ԲՈՒՀ-երի առողջացման, կրթական համակարգի արդիականացման, բովանդակային փոփոխության անհրաժեշտություն կա, երկրորդ կարծիք լինել չի կարող։
Բայց արդյոք այն քաղաքական ուժը, որն օրեցօր խորացնում է հանրային բևեռացումը,  այն ուժը, որ սևեր-սպիտակներ ապապետական և ապազգային դիսկուրսի կնքահայրն է, այն քաղաքական ուժը, որի հրահանգով արժեզրկցում են գիտական, հոգևոր հեղինակությունները, սեփական ազգակործան քաղաքականությունը արդարացնելու համար խեղում է սեփական ժողովրդի պատմությունը, ուրանում անցյալը, որի հրահանգով աշխատանքից ազատվում են քաղաքական ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսները,  կարող է և ունակ է խորքային, պետականակենտրոն և ազգային կրթական բարեփոխումներ իրագործել։
Եվ պետք չէ հոխորտալ, թե «երկու քսերոքսով մեկ սենյականոցում համալսարան են բացում»։ Եվ, եթե այդպիսի բուհ կա, ինչին կասկածում եմ և հայտարարությանը վերաբերվում որպես հերթական պոպուլիստական, լայքաբեր տրյուկի, ապա հիշեցնեմ՝ լիցենզավորումը, հավատարմագրումն ու մշտադիտարկումը նույնպես կառավարության/ԿԳՄՍ-ի խնդիրն է և գործառույթը։ Չորս ու կես տարի դուք եք․․․

Հիշեցնեմ, որ 2019 թ. Հայաստանում բուհ դիմորդների մոտ 20%-ը չի հաղթահարել հայոց լեզվի կենտրոնացված միասնական քննության նվազագույն շեմը։ Հայոց լեզվի և գրականության առարկայի ավարտական քննության նվազագույն շեմը 2017-2018թթ. հաղթահարել է 9-րդ դասարանի աշակերտների միայն 54.6%-ը: Վիճակը կարծես չի բարելավվել․․․
Հայոց լեզվի ուսուցման և տիրապետման ռազմավարական խնդիրը լրջագույն քննարկման և լուծման առարկա դարձնելու փոխարեն, «խաղաղության» օրակարգի ինքնամոռաց ջատագովներդ այս ուսումնական տարվանից հանրակրթական  ծրագրեր մտցրեցիք հարևան լեզուների՝ ադրբեջաներենի, թուրքերենի, պարսկերենի, վրացերենի ուսուցումը։ 
Ի դեպ, «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրի» նախագծում այսպիսի գնահատում կա․ «Տարրական դպրոցի ավարտին սովորողների շուրջ 35 %-ը չի կարողանում կարդալ և հասկանալ պարզ տեքստը։ Սա շատ ավելի բարձր է տարածաշրջանի համեմատ՝ 11%, չնայած փոքր–ինչ ցածր է, քան համանման տնտեսական արդյունք ունեցող երկրների ցուցանիշը՝ 38%։ Այս ցուցանիշի համար հիմք են ծառայել 2015թ. TIMSS-ի (Trends in International Mathematics Science Study-Մաթեմատիկայի և բնագիտության միջազգային միտումների ուսումնասիրություն) միջազգային ստուգատեսի արդյունքները։ Հայաստանը TIMSS-ին մասնակցել է նաև 2019թ․՝ գրանցելով առաջընթաց 2015թ. նկատմամբ։ Մասնավորապես, 400 միավորից ցածր հավաքած սովորողների մասնաբաժինը 30 %-ից կրճատվել է 20 %-ի, ինչը, միևնույն է, մտահոգող ցուցանիշ է»։

Ինչո՞ւ է   7 տարվա վաղեմության այդ ուսումնասիրությունը, կատարված ոչ ազգային կազմակերպության կողմից, ոչ պետության պատվերով,  այդ ռազմավարական փաստաթղթում տեղ գտել, արդյոք համապատասխան, կրկնակի ուսումնասիրություններ կատարել է նախարարությունը համոզվելու դրանց հավատարժանությանը, ի վերջո՝ համարժեք քայլեր ձեռնարկելու․․․

Բայց կարևորը մեկ այլ բանն է՝ երախտագիտությամբ դեպի միջազգային կառույցները, իմ անձնական խորը համոզումով ՀՀ ռազմավարական նշանակության փաստաթղթի համար հիմք պետք է ծառայեն մեր սեփական ուսումնասիրությունները․ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ և ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂԸ․․․մենք այդ ռեսուրսը ունենք։
Անդրադառնալով «մեր ուսուցիչներին և դաստիարակներին վճարվող ծիծաղելի աշխատավարձերին», այդ գործընթացը զուգակցեց կամավոր ատեստավորմանը, գալով եզրակացության, որ «մի քանի տարի կամավոր ատեստավորում չանցած ուսուցիչները, ուսուցիչ աշխատելու հնարավորություն չեն ունենալու»:  Եթե մի բան կամավոր է, ինչպես ես արդյունքը պարտադիր համարում, դեռ մի բան էլ որակազրկում ես դիպլոմով ամրագրված որակավորումը․․․
Միջգյուղական կրթահամալիրների ծրագրին չեմ անդրադառնա․ հիպոթետիկ պոպուլիզմի վրա ժամանակ չծախսելու համոզումով։

Իսկ այ «Աշտարակում Ակադեմիական քաղաք հիմնելու ռազմավարական նշանակությունը» անհնար է շրջանցել։ Իսկ ռազմավարական  նշանակության հիմնավորումը սահմանափակվում է «բարձրագույն կրթության ոլորտում ֆիզիկական, վիրտուալ և  սոցիալական գրավիչ միջավայր ապահովելու» մասին հայտարարությամբ։

Լավ, ինչպե՞ս  կարելի է  սիրողական մակարդակի, մերկապարանոց  հայտարարություններ անել /զարմանում եմ, որ զարմանում եմ/։ Որո՞նք են այդ 8 ԲՈՒՀ-երը, ինչ ռազմավարական նպատակներ են ընկած ծրագրի հիմքում, խորքային- մասնագիտական ի՞նչ վերլուծություններ և գնահատականներ են հաշվարկվել, պետության և հասարակության  ո՞ր կարիքներն ու առաջնահերթություններն են բավարարվելու։
Ոչ մեկը․․․ դատարկապոռոտ հայտարարություն, որովհետև պարզապես չկա այդպիսի ուսումասիորւթյուն։

ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՍԻՆ․
Ի դեպ, մայրաքաղաքի կենտրոնում, ամենաընտիր ճարտարապետությամբ և ամենաընտիր տեղանքով ընտրված խորհրդային ԲՈՒՀ-երը, որոնք այսօր հայտնվել են իշխանամերձ,  երեսուն արծաթի դիմաց Հայրենիք ու հավատ ուրացող մի քանի ծախված օլիգարխի բաղձանքի տիրույթում, ակնհայտորեն կառուցվել են ակադեմիական քաղաքի սկզբունքով, ենթակառուցվածքների հստակ քաղաքաշինական պլանավորմամբ։

Երևանի պետական համալսարանի՝ Alma Mater-ի մերձակայքում/Անասբաբուժական, Բժշկական, Պոլիտեխնիկ, Տնտեսագիտական, Կոնսերվատորիա, Գեղարվեստի ինստիտուտ․ վերջիններիս մերձակայքում Ազգային գրադարան, մարզադաշտեր, մշակութային օջախներ, պուրակներ և մարդկային միջավայր։

Հենց ԲՈՒՀ-երի ճարտարապետական լուծումներում, տարածքների ընտրության հարցում էր դրսևորվում պետության վերաբերմունքը դեպի կրթությունը, գիտությունը, երիտասարդությունը, երկրի ապագայն։   Եվ պատահան չէ, որ բոլոր պետական բուհերի ճարտարապետական լուծումներն իրակացրել են ճարտարապետության մեծերը, այդ թվում՝ Թամանյանը։
Ազգային նկարագիր չունեցող վարձկանների համար մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այդ շենքերը սոսկ բիզնես թիրախ չեն, կա ավելի սարսափելին՝ սա հայ-թուրքական, ավելի ճիշտ աշխարհաքաղաքական ներկա զարգացումների համատեքստում պլանավորված ազգային կրթության թիրախային քայքայման ծրագիր է՝ կազմաքանդելու հերթական ծրագիրը»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:02
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ալիևի մեղադրանքներին
Պաշտոնական Վաշինգտոնն արձագանքել է Հայաստանին զինելու մասին Ադրբեջանի նախագահի մեղադրանքներին՝ «Ազատությանը» հայտնելով, որ Միացյալ...
Աղբյուր` Panorama.am
22:27
Անհասկանալի հույզեր առաջացնող նկար.Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությունների թեկնածու Քրիստինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում երևանի քաղաքային 8-րդ համարի ավտոբուսի...
Աղբյուր` Panorama.am
22:18
Նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները կարող են շարունակել իրենց աշխատանքը դպրոցներում. Ժաննա Անդրեասյան
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է «Սիրելի ուսուցիչներ, նախորդ տարիներին կամավոր ատեստավորումը...
Աղբյուր` Panorama.am
22:03
Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր «նվեր» մատուցեց երևանցինրին. Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետա Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Նոր Տարուց առաջ Երևանի քաղաքային իշխանությունը նոր...
Աղբյուր` Panorama.am
21:54
Նիկոլի մոտ տագնապ կա ոչ այդքան Արցախի դեմ գործած իր մեղքերի, որքան ՀՀ-ին սպառնացող ավելի մեծ աղետի մասով. Արտակ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ: Ինչպես ինքն է ասում՝ բացի բանավեճից, ցանկանում...
Աղբյուր` Panorama.am
21:37
Ողբերգական ելքով բախվել են «Mini Cooper»-ն ու մոպեդը
Դեկտեմբերի 24-ին, ժամը 18:50-ի սահմաններում Խորենացի փողոցից դեպի Սարի թաղ տանող ճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 30-ամյա Արմեն Հ.-ի վարած...
Աղբյուր` Panorama.am
21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}