«Հրապարակ». Սամվել Բաբայանը մտահոգություններ ունի, որ իշխանությունների հաջորդ թիրախն ինքն է լինելու
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը երեկ հայտարարություն էր տարածել, թե սուտ են այն լուրերը, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զբաղեցնելով ԱԽ քարտուղարի պաշտոնը՝ ինքը լքել է Արցախը։
Բաբայանը տեղեկացնում է նաեւ. «2020թ․ նոյեմբերի 6-ին ԱՀ ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ ի պաշտոնե գործուղվել եմ քաղաք Երեւան (գործուղման նպատակի եւ արդյունքների մասին մանրամասները պետական եւ ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով իմ կողմից հանրայնացման ենթական չեն)»։ ԱՀ նախագահի գրասենյակից սրա հետ կապված պաշտոնական մեկնաբանություն ստանալ չկարողացանք։
Մեր աղբյուրներն ասում են, որ Բաբայանի մտահոգությունները պայմանավորված են վերջին օրերի ձերբակալություններով, մասնավորապես ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի դրվագներից մեկը հայտնի Լելե-Թեփեի ձախողված օպերացիայի մասին է, որի վերաբերյալ մամուլում տասնյակ հրապարակումներ կան առ այն, որ դա եղել է Սամվել Բաբայանի գաղափարը, նա է Փաշինյանին առաջարկել եւ հիմնավորել դրա անհրաժեշտությունը: Իսկ Փաշինյանը ոգեւորվել է, որ կկարողանա Սերժ Սարգսյանի կորցրած բարձունքը գրավել եւ սրա ֆոնին հերոսանալ:
Հիմա Բաբայանը մտահոգություններ ունի, որ իշխանությունների հաջորդ թիրախն ինքն է լինելու, եւ դրանով են պայմանավորված համացանցում հայտնված տարատեսակ ինֆորմացիաները եւ նրա էմոցիոնալ արձագանքն այդ ամենին։ Լելե Թեփեի օպերացիայի մասին նաեւ Նիկոլ Փաշինյանն է դեռ պատերազմի օրերին տեսակապով խորհրդակցություններից մեկի ժամանակ հայտնել ՀՀ ՊՆ եւ ՊԲ հրամկազմին»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա