Շաղոյանը Սոֆիայի ԲԿՄԱ-ում հանդես կգա վարձակալման հիմունքներով
«Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը հայտնում է.
«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ Ժիրայր Շաղոյանը տեղափոխվում է բուլղարական «ԲԿՄԱ Սոֆիա» ակումբ։
Ֆուտբոլիստն այնտեղ հանդես կգա մեկ մրցաշրջան` վարձակալման հիմունքներով։ Մրցաշրջանի ավարտից հետո բուլղարական ակումբը հնարավորություն կունենա ձեռք բերել ամբողջական տրանսֆերը։
Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Շաղոյանը ՀՊԼ-ում վարձակալության հիմունքներով հանդես էր գալիս ԲԿՄԱ-ի կազմում։
Ժիրայր Շաղոյանը «Արարատ-Արմենիայի» կազմը համալրել էր 2018 թ-ին։ Մեր թիմի կազմում անցկացրել է 39 հանդիպում ու դարձել 3 գոլի հեղինակ, ինչպես նաև` Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի չեմպիոն:
Սոֆիայի ԲԿՄԱ-ն բուլղարական ամենատիտղոսակիր ֆուտբոլային ակումբն է` երկրի 31-ակի չեմպիոն և 21-ակի գավաթակիր։
Շնորհավորում ենք Ժիրայրին ու նորանոր բարձունքներ մաղթում հետագա կարիերայում»։