Պեսկով. Զելենսկու և Պուտինի հանդիպման մասին դեռ խոսք չկա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը կազմակերպելու համար անհրաժեշտ է կառուցել համաձայնագրերի հիմքերը, որոնք պետք է ամրագրվեն, սակայն դա դեռ չի քննարկվել: «ՌԻԱ նովոստի»-ի փոխանցմամբ, այդ մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչ վերաբերում է Պուտին-Զելենսկի հանդիպմանը, ապա այստեղ ոչինչ չի փոխվել: Միայն հանդիպելու համար հանդիպումը ոչ ոքի պետք չէ: Որպեսզի նման հանդիպումը կայանա և ընդհանրապես նման հանդիպման գաղափարը լինի օրակարգում, պետք է աշխատանք տարվի և կառուցվի համաձայնագրերի հիմքերը, որոնք պետք է ամրագրվեն ամենաբարձր մակարդակով»,-ասել է Պեսկովը։
Հարակից հրապարակումներ`
- Տարեվերջին Ռուսաստանի ՀՆԱ-ն կնվազի 2%-ից մի փոքր ավել. Պեսկով
- Պեսկով. Պուտինը հեռախոսազրույց կունենա Փաշինյանի հետ
- Պեսկովը խոսել է հացահատիկի արտահանման շուրջ Թուրքիայի և Ուկրաինայի հետ շփումների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա