Ադրբեջանի այս գործելաոճը ոչ մի կերպ չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը. ՀՀ ՊՆ
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կրկին անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ հերթական ապատեղեկատվությանը.
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 6-ին հերթական ապատեղեկատվությունն է տարածել, պնդելով, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ:
Այս գործելաոճը, որի հիմքում հայկական կողմի՝ ագրեսիվ գործողություններ իրականացնելու և հայ-ադրբեջանական սահմանին իրադրությունն արհեստականորեն սրելու փորձերի վերաբերյալ բացարձակ կեղծ տեղեկությունների տարածումն է, ոչ մի կերպ չի կարող նպաստել սահմանային իրավիճակի իրական կայունացմանը։
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: Ավելին` ինչպես արդեն տեղեկացրել ենք, ադրբեջանական կողմից արձակված կրակոցից նախօրեին մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Արման Գագիկի Սարգսյանը»։
Հարակից հրապարակումներ`
- Թշնամու կրակոցից զինծառայող է զոհվել
- Ադրբեջանն ապատեղեկատվությունն է տարածել․ Արցախի ՊՆ
- Արցախից հերքում են Ադրբեջանին
- Ադրբեջանի հերթական ապատեղեկատվությունը
- ՀՀ ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը
- ՊՆ. Հերթական ապատեղեկատվությունն է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան