ՌԴ-ն, Թուրքիան և Իրանը ունեն ներուժ Սիրիայում ճգնաժամը կարգավորելու համար. ՌԴ ԴԽ
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը սիրիական ճգնաժամը կարգավորելու ներուժ ունեն: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին երեքշաբթի օրը Անկարայում ՌԴ դեսպանատանը ռուսական և թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության Գերագույն խորհրդի բյուրոյի անդամ, սենատոր Անդրեյ Կլիմով.
«Կարծում եմ, որ միասին մենք դրանք նույնպես կլուծենք: Մոսկվան ունի երկխոսության բաց, խորը և շատ լուրջ ուղիներ ինչպես Դամասկոսի, այնպես էլ Անկարայի հետ: Ի դեպ, Թեհրանի հետ նույնպես: Հետևաբար, մենք ներուժ ունենք լուծելու բոլոր վիճելի հարցերը, որոնք կան: Դրանք կուտակվել է ոչ մեկ տարում, ոչ երեք կամ նույնիսկ 10 տարում: Ուստի ես լավատեսությամբ եմ նայում այս պատմությանը»,-պատասխանել է նա լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանելու Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների բարելավման հնարավորության մասին հրապարակումները:
Հարակից հրապարակումներ`
- Էրդողանը դարձյալ սպառնում է Սիրիայի քրդերին ռազմական գործողությամբ
- Սիրիայում այրել են Թուրքիայի դրոշները
- Ռուսաստանի օդուժը Սիրիայում ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող գոտում ահաբեկիչների խումբ է ոչնչացրել
- Թուրքիան վերահաստատել է Սիրիայում նոր ռազմական օպերացիա սկսելու հավանականությունը
- ԱՄՆ-ն անհանգստացած է Սիրիայում գործողություններ սկսելու Թուրքիայի հայտարարության փաստով
- Սիրիայում հարցերի կարգավորման հովի տակ կհանդիպեն Պուտինը, Էրդողանն ու Ռաիսին
- Ռուսաստանը Թուրքիային կոչ է արել Սիրիայում խաղաղ ճանապարհով կարգավորել իրավիճակը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան