«Փաստ». Ռուսաստանցի մասնագետները Հայաստանում նոր լրատվական մեծ հոլդինգի նախապատրաստական աշխատանքներով են զբաղված
«Փաստ» թերթը գրում է.
««Փաստ» թերթն անդրադարձել էր այն տեղեկությանը, որ օրեր առաջ ՌԴ-ից Երևան է ժամանել PR մասնագետների, բլոգերների ու քաղտեխնոլոգների բավական ներկայացուցչական կազմ՝ նշելով, որ նրանք պատրաստվում են լուրջ ներգրավվածություն ունենալ հայաստանյան տեղեկատվական տիրույթում։
Եվ ահա, մեր աղբյուրը փոխանցում է, որ անցած շաբաթվա ընթացքում տեղեկատվական ոլորտի ռուսաստանցի մասնագետները բավական ակտիվ գործունեություն են ծավալել. մասնավորաբար, մեզ փոխանցեցին, որ նրանք նոր լրատվական մեծ հոլդինգի նախապատրաստական աշխատանքներով են զբաղված, որի մեջ ներառվելու են մի քանի լրատվական կայքեր և տելեգրամյան ալիքներ։
Ի դեպ, թերթը տեղեկություններ ունի նաև, որ հանգստյան օրերին քաղտեխնոլոգները մի շարք հանդիպումներ են ունեցել Հայաստանի քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների հետ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա