Մայրաքաղաքի կենտրոնում երկու քաղաքացիներ ծառ են հատել
Սեպտեմբերի 5-ին սոցցանցում և լրատվական կայքերում տեսանյութ է տարածվել, որտեղ երևացող անձինք մայրաքաղաքում ծառ էին կտրում։
Ոստիկանության փոխանցմամբ՝ ժամը 22.25-ին այս դեպքով ոստիկանությունում ահազանգ է ստացվել։
«Հայտնում էին, որ մայրաքաղաքի Պուշկին-Եկմալյան փողոցների խաչմերուկում կենսունակ ծառ են ապօրինի հատել և «Օպել» մեքենայով տեղափոխել։ Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողների միջոցառումներով պարզվել է, որ ծառը հատել են Երևանի բնակիչ, 30 և 45 տարեկան երկու տղամարդիկ։
Սեպտեմբերի 6-ին մայրաքաղաքի Արամի փողոցում ոստիկանները ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով ձերբակալել են 45-ամյա տղամարդուն և տեղափոխել ոստիկանության Կենտրոնական բաժին, իսկ 30-ամյա տղամարդն ինքնակամ ներակայացել է ոստիկանություն։
Նրանք ներկայացվել են քննչական ստորաբաժանում։
Կատարվում է նախաքննություն»,- նշված է հաղորդագրությունում։