Ուկրաինայի վարչապետ. Ռազմական գործողություններից երկրի կորուստները 326 միլիարդ դոլարի է հասնում
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը հայտարարել է ռազմական գործողություններից երկրի կորուստների մասին, որոնք գումարային կազմում են 326 մլրդ դոլար: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ երեքշաբթի հայտնել է ուկրաինական «Strana» պարբերականը։
Ըստ պարբերականի՝ Շմիհալը Բրյուսելում ԵՄ-Ուկրաինա Ասոցացման խորհրդի նիստում ասել է, որ Ուկրաինան ռազմական գործողություններից իր վնասը գնահատում է 326 մլրդ դոլար։ Վարչապետը հավելել է, որ Ուկրաինայի կառավարությունը Համաշխարհային բանկի փորձագետների հետ միասին է կարողացել է ճշտել այդ գումարը։ Շմիհալի խոսքով՝ ավերված օբյեկտների վերականգնման համար անհրաժեշտ կլինի ծախսել 105 միլիարդ դոլար։
Ապրիլի կեսերին Ուկրաինայի ֆինանսների նախարար Սերխի Մարչենկոն «Financial Times»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության մեկնարկից ի վեր երկրի քաղաքացիական և ռազմական ենթակառուցվածքներին հասցված վնասը կազմել է 270 միլիարդ դոլար:
Հարակից հրապարակումներ`
- Ղազախստանում Ուկրաինայի դեսպանը ներողություն է խնդրել ռուսների մասին կոշտմեկնաբանությունների համար
- Ուկրաինայի զինված ուժերն այս պահին շարունակում են առաջխաղացումը, սակայն զգալի կորուստներ են կրում. Շոյգու
- Նորվեգիան Ուկրաինային 205 մլն եվրո կհատկացնի գազի գնման համար
- Կիևում հայտնել են, որ Ուկրաինան ցանկանում է առանց նախնական ծրագրերի անդամակցել ՆԱՏՕ-ին
- Ուկրաինայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհվել է 379 երեխա
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա