Իսրայելցի գիտնականները հերքել են չղջիկներից կորոնավիրուսի վարակման մասին առասպելը
Իսրայելցի գիտնականներն ապացույցներ չեն գտել, որ չղջիկները կարող են լինել COVID-19 համաճարակի բռնկման աղբյուրը։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ ներկայացնելով Թել Ավիվի համալսարանի գիտնականների անցկացրած հետազոտության արդյունքները։
«Մեր կատարած համապարփակ հետազոտությունը լուրջ կասկածներ է հարուցում, որ չղջիկները COVID-19 բռնկման աղբյուր են եղել»,- ասել է հետազոտության ղեկավար դոկտոր Մարիա Վայնբերգը, որի խոսքը մեջբերում է հետազոտական կենտրոնի մամուլի ծառայությունը:
Գիտնականների կարծիքով՝ չղջիկներն ունեն չափազանց արդյունավետ իմունային համակարգ, որը նրանց թույլ է տալիս հեշտությամբ հաղթահարել մյուս կաթնասունների համար մահացու համարվող վիրուսները։
Հետազոտողները նշում են՝ չնայած ապացույցներ կան, որ չղջիկները կարող են լինել կորոնավիրուսի հնագույն ենթատեսակների աղբյուրը, այնուամենայնիվ, COVID-19 համաճարակի բռնկումից երկու տարի անց, չի կարելի վստահ լինել այս կոնկրետ տարբերակի ծագման մասին։
Չղջիկների մոտ COVID-19-ի դեմ հակամարմինների առկայությունը միայն նշանակում է, որ նրանք ունեցել են նմանատիպ հիվանդություն և իմունիտետ են զարգացրել դրա նկատմամբ, սակայն չի ապացուցում, որ այդ կենդանիները եղել են «վարակի աղբյուրը»։
Հետազոտության հեղինակները պնդում են, որ մարդիկ պետք է խորապես ուսումնասիրեն չղջիկների հակավիրուսային մեխանիզմները՝ մարդկանց վարակիչ հիվանդությունների, ծերացման և քաղցկեղի հաղթահարման նոր և արդյունավետ միջոցներ ձեռք բերելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Չինաստանում կրկին լոքդաուն է
- Չինաստանի Չենդուն քաղաքի 21 միլիոն բնակչի փակել են տանը
- Չինաստանի Ուհան քաղաքում փակվել են 14 ժամանակավոր հիվանդանոցներից 11-ը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան