Ամուլսարի վարչական գործը հետաձգվել է՝ երրորդ կողմի հիվանդության պատճառով․ Ենոքյան
«Կանաչ Հայաստան» ՀԿ-ի նախագահ, Գնդեվազի բնակիչ Թեհմինե Ենոքյանը գրում է․
«Ամուլսարի վարչական գործը հետաձգվեց երրորդ կողմի հիվանդության պատճառով։
Հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 3-ին, ժամը 14:00-ին»։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչական դատարանում կկայանա Ջերմուկ խոշորացված համայնքի 19 բնակիչների հայցի քննությունը, որով պահանջում են ուժը կորցրած ճանաչել ՇՄԱԳ փորձաքննական եզրակացությունը՝ նոր ի հայտ եկած գործոնների հիման վրա։ Մասնավորապես՝ պարտավորեցնել ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքաարդյունաբերական համալիրի փոփոխված նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննական եզրակացությունը և ՀՀ բնապահպանության նախարարի 2016 թ. ապրիլի 29-ի դրա հաստատումը։
2019 թվականին ՀՀ վարչական դատարանը որոշում էր կայացրել մերժել հայցը։ Վերաքննիչ դատարանում հայցվորները բողոքարկել էին որոշումը։ Վերաքննիչ դատարանը վերադարձրել է հայցը վարչական դատարան։ Պատասխանող կողմն է շրջակա միջավայրի նախարարությունը, երրորդ կողմն է «Լիդիան Արմենիան»։
Հարակից հրապարակումներ`
- Ամուլսարի գործով դատական նիստ կկայանա՝ քննելու նոր ի հայտ եկած գործոնները
- Սա հակապետական հանցագործություն է․ Հակոբ Սանասարյանը՝ Ամուլսարի ծրագրի մասին
- «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի հանքավայրի շահագործման համար Արփա գետից ջրառի թույլտվություն է ցանկանում ստանալ
- Ամուլսարի հանքի վաճառքի մասին խոսակցությունները հենց այնպես չեն լինում, կան ռեալ հետաքրքրվողներ. Նազելի Վարդանյան
- Ամուլսարի վերաբերյալ քրեական գործով առաջիկայում հանգուցալուծում է լինելու՝ առանց մեղադրյալների. Արսեն Այվազյան
- Ամուլսարի գործով դատական առաջին դեպքն է, երբ հաջողություն է գրանցվել․ Փաստաբան