Մեզ ինչի՞ն է պետք այսպիսի աշխարհ, եթե այնտեղ Արցախ չկա․ Դավիթ Բաբայան
Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրում է․
«Մեզ ինչի՞ն է պետք այսպիսի աշխարհ, եթե այնտեղ Արցախ չկա։
Մենք ունենք հստակ ձեւակերպված կարմիր գիծ, որի մասին անընդհատ խոսում ենք։ Այդ կարմիր գիծը համընդհանուր է, ոչ միայն իշխանությանն է, այլև ամբողջ հանրության ընդհանուր կամքն է, նաև ամբողջ հայության։ Այդ կարմիր գիծը հետևյալն է՝ Արցախ/ը չի կարող լինել Ադրբեջան/ի կազմում, դա բացառված է:
Եթե որևէ մեկը վաղը ասի, որ դուք պետք է Ադրբեջանի կազմում լինեք, ելքը երկուսն է՝ կամ պատերազմ, կոտորած կամ հայաթափում, օրինակ կարող է այնպես լինել, որ կանայք եւ երեխաները դուրս գան, իսկ տղամարդիկ պայքարեն մինչեւ մահ, սա էլ է տարբերակ, բայց մենք չենք լինելու այդ երկրի կազմում, որովհետեւ դա մահ է, կործանում՝ ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի»:
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայան. Մի հավատացեք նրանց, ովքեր կասեն ձեզ, որ ամեն ինչ որոշված է նախօրոք և մեր տեղը
- Դավիթ Բաբայան. Արցախն Ադրբեջանի կազմում միայն մեկ ապագա ունի՝ հայաթափում, կործանում և ցեղասպանություն
- Դավիթ Բաբայան. Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում
- Դավիթ Բաբայան. Ավստրալահայ համայնքը մեր Սփյուռքի ամենակազմակերպված օջախներից մեկն է
- Դավիթ Բաբայան. Լաչառն ու բղավողները երբեք իսկական հայրենասեր չեն լինում, հասկացեք վերջապես