Կլյուչևսկի հրաբխի պատճառով զոհված 9-ը զբոսաշրջիկների մարմինները տարհանել են
Փրկարարներն ավարտել են Կլյուչևսկի հրաբխի հետևանքով զոհված 9-ը զբոսաշրջիկների դիերի տարհանումը, «Ռիա Նովոստի» գործակալության փոխանցմամբ, հայտնել է Կամչատկայի երկրամասի կառավարության մամուլի ծառայությունը։
«Չորեքշաբթի առավոտյան ինքնաթիռը թռել է դեպի հրաբուխ։ Օդաչուները երկու թռիչքով վերցրել են զոհերի մարմիններն ու դրանք հասցրել են Կլյուչի ավան, այնուհետև օդանավը նորից բարձրացել է գագաթ և այնտեղից դուրս բերել գործողությանը մասնակցած փրկարարներին։ Այսօր մահացածների մարմինները կտեղափոխվեն Պետրոպավլովսկ-Կամչատսկի քաղաք՝ դատաբժշկական փորձաքննության»,- նշված է հաղորդագրությունում։
Տասը զբոսաշրջիկներից և երկու զբոսավարից բաղկացած խումբն արշավի է մեկնել օգոստոսի 30-ին: Սեպտեմբերի 3-ին 9 մարդ սկսել է բարձրանալ Կլյուչևսկի լեռան գագաթը՝ դեպի հրաբուխը, իսկ երեքը մնացել են ճամբարում 3300 մետր բարձրության վրա։ Ճանապարհորդները ՌԴ տարբեր շրջաններից են՝ Ալթայից, Պրիմորսկի և Կամչատկայից, Վլադիմիրի և Նովոսիբիրսկի շրջաններից, ինչպես նաև Մոսկվայից։
Շաբաթ օրը նրանք դիմել են փրկարարների օգնությանը այն բանից հետո, երբ հինգ մարդ մահացել է բարձրությունից ընկնելու հետևանքով, մեկ ալպինիստ վիրավորվել և կորցրել է գիտակցությունը, իսկ զբոսավարը կոտրել է ոտքը։ Կիրակի օրը տարածաշրջանային կառավարությունը հայտարարեlլ է խմբի վեցերորդ անդամի մահվան մասին։ Երկուշաբթի օրը հայտնի դարձավ ևս երեք մարդու մահվան մասին։
Երեքշաբթի օրը խմբի մնացած երեք անդամներին հաջողվել է ուղղաթիռով տարհանել 3700 մետր բարձրությունից։ Վերջույթների ցրտահարությամբ զբոսավարը հոսպիտալացվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկիում։
Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Անզգուշությամբ երկու և ավելի անձանց մահ պատճառելու» հոդվածով։
Հարակից հրապարակումներ`
- Կամչատկայում հրաբխի վրա բարձրանալու հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի
- Կամչատկայում հրաբխի պատճառով հինգ զբոսաշրջիկ է մահացել
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա