Մենք մերժում ենք այս նեոօսմանյան բռնակալությունը․ Դենդիաս
Անկարա-Աթենք հարաբերություններում առկա լարվածությունը խորանում է։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի «Մի գիշեր հանկարծակի կարող ենք գալ» սպառնալիքին։
«Մենք մերժում ենք այս նեոօսմանյան բռնակալությունը»,- հայտարարել է Դենդիասը Անկարայից հետո Աթենք մեկնած Ֆրանսիայի արտգործնախարար Քեթրին Կոլոնայի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Շեշտելով, որ Թուրքիան ցանկանում է վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը՝ Հունաստանի արտգործնախարարը միանգամայն անընդունելի է համարել Թուրքիայի դրսևորած վարքագիծը, մասնավորապես Էրդողանի հնչեցրած արտահայտությունը։
«Բաց մենք չենք վախենում։ Մենք մեր պատմության ընթացքում շատ ավելի լուրջ սպառնալիքների ենք բախվել։ Մենք մերժում ենք նեոօսմանյան բռնակալությունը»։
Դենդիասը դատապարտելի է համարել այն փաստը, որ թուրք պաշտոնատար անձինք ամեն օր անվայել հայտարարություններ են անում Հունաստանի, հույն ժողովրդի և հունական իշխանությունների հասցեին։ Քարտեզներ են շրջանառության մեջ դնում, որտեղ հունական կղզիները ներկայացվում են իբրև թուրքական:
Նիկոս Դենդիասը, հիշեցնելով ֆրանսիացի գործընկերոջ այն խոսքերը, ըստ որոնց՝ Ֆրանսիան կկանգնի Հունաստանի կողքին, երբ վերջինիս ինքնիշխանությունը հարձակման ենթարկվի, տեղեկացրել է, որ միայն այս տարի Հունաստանի օդային տարածքը թուրքերի կողմից խախտվել է 6100 անգամ։
Հարակից հրապարակումներ`
- Պետքարտուղարությունը հայտարարել է, որ Հունաստանի ինքնիշխանությունը կղզիների նկատմամբ վիճարկելի չէ
- Էրդողանը զգուշացրել է «ցանկացած պահի» Հունաստանին հնարավոր հարված հասցնելու մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները