Թուրքիայում թալանել են ռուս հայտնի երգչուհի Մաշա Ռասպուտինային
Ռուս հայտնի երգչուհի Մաշա Ռասպուտինային Թուրքիայում գնումներ կատարելիս թալանել են։ Վեստի.ռու-ն գրում է, որ նա կորցրել է գումար և փաստաթղթեր։ Դեպքը տեղի է ունեցել երգչուհու՝ Ռուսաստան մեկնելուց մեկ օր առաջ։ Ներկայումս գողացված փաստաթղթերը վերադարձվել են Ռասպուտինային։ Նա շուտով կկարողանա Թուրքիայից վերադառնալ Ռուսաստան։
Prozvezd-ն հայտնել է, որ պայուսակը, որի մեջ եղել են փաստաթղթեր, նետել են այն խանութի մոտ, որտեղ նախօրեին գողությունը տեղի էր ունեցել։
«Ամեն ինչ տեղում է՝ և՛ բանկային քարտերը, և՛ փաստաթղթերը: Չկա միայն կանխիկ գումար»,- մեկնաբանել է Ռասպուտինայի ամուսինը՝ Վիկտոր Զախարովը:
Ինչպես ենթադրել է երգչուհու ամուսինը, գողությունը կարող էին կատարել ռուսները։ Ըստ նրա, օտարերկրացիները կպահանջեին գողացված փաստաթղթերը վերադարձնելու համար վարձատրություն։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները