Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսը Խաչանովից կրած պարտությունից հետո կոտրել է ռակետները
Ավստրալացի թենիսիստ Նիկ Կիրյոսը, ով US Open-ի (US Open) քառորդ եզրափակիչում պարտվել է ռուսաստանցի հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովին, հանդիպումից հետո չի կարողացել զսպել էմոցիաները և կոտրել է երկու ռակետ։ Այս մասին գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
27-րդ տեղում գտնվող Խաչանովը 7:5, 4:6, 7:5, 6:7 (3:7), 6:4 հաշվով հաղթել է Կիրյոսին (23-րդ տեղ):
Հանդիպման ավարտից հետո նա սկսել է իր ռակետով հարվածել կորտերին՝ կոտրելով այն, ինչից հետո նույն արել է երկրորդ ռակետի հետ:
Մրցաշարի կիսաեզրափակիչում Խաչանովը կխաղա Նորվեգիայի ներկայացուցիչ Կասպեր Ռուդի հետ։