Սամարայից Երևան թռչող ինքնաթիռում խնդիրներ էին ի հայտ եկել
Red Wings ավիաընկերության Սամարա-Երևան չվերթի օդանավի ուղևորները ստիպված են եղել 11 ժամ սպասել օդանավակայանում։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ սեպտեմբերի 6-ին։ RRJ-95 ինքնաթիռի թռիչքը նախատեսված է եղել ժամը 12։50-ին, սակայն այն հետաձգվել է։
Ռուսական աղբյուրի համաձայն, օդանավը խնդիր է ունեցել վառելիքի սենսորի հետ։
Անսարքությունը հայտնաբերվել է շարժիչը գործարկելուց հետո:
Դատելով «Կուրումոչ» օդանավակայանի կայքից՝ ուղևորներին, այնուամենայնիվ, հաջողվել է հասնել Հայաստանի մայրաքաղաք։ Թռիչքը կայացել է սեպտեմբերի 7-ին ժամը 00:11-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Վ.Հակոբյան. Ռուսաստանի հետախուզությունն ասում է՝ գիտենք, ինչ փողեր են գալիս, ում գրպաններն են մտնում