«Սթարմուս» փառատոնի հյուրերը Բյուրականի աստղադիտարանում էին
Բյուրականի աստղադիտարան (ԲԱ) էին այցելել «Սթարմուս» համաշխարհային փառատոնի հյուրերը։
Աստղադիտարանից հայտնում են՝ հյուրերի ցանկում էին փառատոնի խոսնակներ Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակի առաջին դափնեկիր, ֆիզիկայի ոլորտում 2019թ․ Նոբելյան մրցանակակիր Միշել Մայորը, հայազգի առաջին տիեզերագնաց Ջեյմս Բաղյանը, գերմանացի ֆիզիկոս, մաթեմատիկոս Բերնարդ Շոլնկոպֆը, ամերիկացի տիեզերագնացության ինժեներ Լուի Ֆրիդմանը և այլք։
Հյուրերը հանդիպել են տնօրեն Արեգ Միքայելյանի հետ, ծանոթացել աստղադիտարանի պատմությանն ու գործունեությանը՝ այցելելով Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, 1մ և 2,6 հայելու տրամագծով աստղադիտակներ։
Հիշեցնենք, որ փառատոնն Հայաստանում է անցկացվում առաջին անգամ։ Այն կրում է «Սթարմուս VI. 50 տարի Մարսի վրա» խորագիրը և նվիրված է Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին։
Հարակից հրապարակումներ`
- STARMUS-ի բացմանը Փաշինյանի անվտանգության աշխատակիցները ֆիզիկական ուժ են կիրառել լրագրողի նկատմամբ
- STARMUS. Փառատոնի հիմնական դասախոսությունների հարթակները
- STARMUS. Փառատոն, որը կարողանում է համադրել գիտությունն ու արվեստը
- STARMUS VI փառատոնի աշխարհահռչակ բանախոսները դասախոսություններով հանդես կգան ուսանողների և աշակերտների համար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին