Ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով
Սեպտեմբերի 7-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 8-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև: Սեպտեմբերի 9-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-ին կնվազի 4-6, այնուհետև 9-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-8 աստիճանով:
Երևանում սեպտեմբերի 7-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-19մ/վրկ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին