Քարաթափումից հետո Ջերմուկ տանող ավտոճանապարհը միակողմանի բաց է
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, սեպտեմբերի 7-ին, ժամը 01։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 2-րդ ոլորանի վրա տեղի է ունեցել քարաթափում։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհահատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել քարաթափում (մոտ 70 խմ), ինչի հետևանքով ճանապարհահատվածը փակվել է․ կա քարաթափման վտանգ։
ԱԻՆ-ից հայտնում են, որ փրկարարները սահմանազատել են տարածքը և սահմանել հերթապահություն:
Ժամը 09:08-ի դրությամբ ավտոճանապարհը միակողմանի բաց է:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան