Հալեպի միջազգային օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը. Արևելք
Սիրիայի կառավարությունը հատուկ կարգադրությամբ որոշել է դեպի Հալեպ թռիչքները դադարեցնել և ուղղորդել դեպի մայրաքաղաք Դամասկոս։ Այս մասին գրում է Արևելքը՝ հղում անելով սիրիական «Սանա» պաշտոնական գործակալությանը։
Նշվում է, որ Հալեպի օդանավակայանը դարձել է իսրայելական կործանիչների թիրախ, ինչի հետևանքով վայրէջքուղին որոշակի վնասվել է և, ըստ երևույթին, գործածելի չէ։
Սիրայի կառավարության փոխադրության նախարարությունը հատուկ կարգադրությամբ է հանդես եկել՝ խնդրելով քաղաքացիներին ճիշտ գնահատել ստեղծված իրավիճակը և թռիչքների հետ կապված պայմանավորվածությունները կատարել ըստ նոր կարգադրության։
Հաղորդվում է, որ անցած տաս օրերի ընթացքում երեք անգամ Հալեպի օդանավակայանը դարձել է իսրայելական օդուժի թիրախ։ Բարեբախտաբար, հարվածները միայն նյութական վնասներ են պատճառել։