Արամ Առաջինն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Առաջինն ընտրվել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի նախագահ։ Այս մասին տեղեկանում ենք Արամ Առաջինի ֆեյսբուքյան էջից։
«Գերմանիայի Կառլսռուե քաղաքում ընթացող Եկեղեցիների համաշխարհային խորհրդի 11-րդ ընդհանուր համաժողովը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսին ընտրեց Խորհրդի նախագահ՝ ներկայացնելու արևելեան ուղղափառ եկեղեցիները:
Հայտնենք, որ Վեհափառ Հայրապետը երկու շրջան (1991-1998 և 1998-2006) եղել է էր Ե.Հ.Խ.ի կետրոնական ու գործադիր վարչության ատենապետ։
Արդարև, ընդառաջելով միջ-եկեղեցական շրջանակների ցանկությանը, ինչպես նաև միջ-եկեղեցական շարժմանը նոր մղում տալու հեռանկարով՝ Նորին Սրբությունն ընդառաջեց նախագահ դառնալու նրա փափագին»,- նշվում է գրառման մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին