Շվեյցարացիներին կարող է ազատազրկում սպառնալ ձմռանը իրենց տները 19 աստիճանից բարձր տաքացնելու համար
Շվեյցարացիները, ովքեր գազի դեֆիցիտի պայմաններում կխախտեն կառավարության ցուցումները և ձմռանը իրենց տներում օդի ջերմաստիճանը 19 աստիճանից բարձր կպահեն, կարող են տուգանվել։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին Blick թերթին երեքշաբթի օրը հայտնել է Էկոնոմիկայի դաշնային դեպարտամենտի մամուլի քարտուղար Մարկուս Սպուրնդլին։
«Հանրային մատակարարումների մասին օրենքի խախտումները միշտ էլ իրավախախտում են կամ նույնիսկ հանցագործություն և պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության»,-ասաց նա։
Միաժամանակ թերթը նշում է, որ դիտավորյալ խախտումը կարող է հանգեցնել մինչև երեք տարի ազատազրկման։
Շվեյցարիայում օգոստոսի 31-ին ազգային արշավ է սկսվել գալիք ձմռանը էլեկտրաէներգիայի և գազի մատակարարման ընդհատումները կանխելու համար։ Այն անցկացվում է «Էներգիան սահմանափակ է. չվատնենք այն» կարգախոսով։ Երկրի կառավարությունը նաև մշակել է գազի սակավության դեպքում գործողությունների ծրագիր, որը նախատեսում է, մասնավորապես, դրա սպառման համար քվոտաների ներդրում։ Դրանով կոչ է արվում հոկտեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում գազի սպառման ծավալը կամավոր կրճատել 15%-ով:
Հարակից հրապարակումներ`
- Գազի գինը քաղաքական արժեք ունի. Արմեն Մանվելյան
- Եվրոպայում գազի գինը մարտի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է 2800 դոլարը
- Շվեյցարիան պատրաստ է Ռուսաստանում ներկայացնել Ուկրաինայի շահերը
- Ռուսական գազի մատակարարումների համար Թուրքիան մասամբ կվճարի ռուբլով
- Եվրոպացի գործընկերները պետք է երախտապարտ լինեն Թուրքիային իրենց շուկա գազի անխափան տարանցման համար․ Պուտին
- Եվրոպան ձգտում է իր շուկայից ՌԴ-ին դուրս մղել նաև Ադրբեջանից մատակարարվող գազի ծավալները մեծացնելով
- Եվրոպայում գազի գինը կտրուկ թանկացել է
- Շվեյցարիան արգելափակել է 6,8 մլրդ դոլարի ռուսական ակտիվները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան