Արցախում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի 185 դեպք
2022թ․ սեպտեմբերի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է 508 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիուսային հիվանդության 185 դրական դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։
2022թ․ հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախում ընդհանուր կատարվել է 16266 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3576 դրական դեպք։
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին և պահպանել հակահամաճարակային բոլոր կանոնները՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Սեպտեմբերի կեսերից կորոնավիրուսի ավելի շատ դեպքեր կունենանք. Գայանե Սահակյան
- Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 2329 նոր դեպք, 7 մարդ մահացել է
- Վրաստանում մեկ շաբաթում արձանագրվել է կորոնավիրուսի 13 737 նոր դեպք, մահացել է 3 մարդ
- Մեկ շաբաթում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2124 դեպք. մահացել է 7 մարդ
- Ռուսաստանում կորոնավիրուսից մահվան օրական դեպքերն ավելացել են
- ԱՀԿ. Վերջին չորս շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվն ավելացել է 35 տոկոսով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան