Բազմաթիվ դժգոհություններ և բողոքներ ենք ստացել«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կիրառումից. Բաբկեն Թունյան
«Հուլիսի 1-ից ուժի մեջ էր մտել «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը և այս ընթացքում բազմաթիվ դժգոհություններ, բողոքներ և առաջարկներ ենք ստացել»,-այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը բացելով՝ հայտարարեց հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը՝ հիշեցնելով, որ ինքն էր առաջարկել քաղաքացիներին և տնտեսվարողների իրենց բողոքներն ու առաջարկներն ուղարկեն ԱԺ:
Նրա խոսքով՝ այդ բաղոքները կվերլուծվեն և առաջիկայում Ֆինանսաբյուջատային հարցերով մշտական հանձնաժողովի հետ կքննարկեն խնդիրները՝ պարզելու օրենում շտկումների կարիք կա՞, թե ոչ:
ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որին չեն մասնակցում ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, դիտարկվելու է ութերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվող 19 օրինագիծ, որոնց հիմնական մասն առաջին ընթերցման են:
Բաբկեն Թունյանը հանձնաժողովի նիստի մեկնարկին նաև անդրադարձավ տարեկան տնտեսական ցուցանիշներին:
«Տարվա ցուցանիշները վատը չեն, տնտեսական ակտիվության ցուցանիշը մոտավորապես 13 տոկոս է հունվար-հուլիսի համար: ՀՆԱ-ի աճը երկրորդ եռամսյակում 13 տոկոս է կազմել: Այս հարցում մեծ դեր ունի առևտրի և ծառայությունների ոլորտը, ինչը մեծ մասամբ պայմանավորված է ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկող մարդկանց և կապիտալի ազդեցությամբ: Բոլորի համար պարզ է, որ այդ էֆեկտը ժամանակավոր է, այսինքն՝ մենք մշտապես այդ նույն չափով դրական ազդեցությունը մեր տնտեսության վրա չենք զգալու»,-հայտարարեց նիստը նախագահողը:
Կարևորելով ստեղծված հնարավորությունից օգտվելը՝ ՔՊ-ական պատգամավորը հայտնեց, որ կառավարության խնդիրն է այնպես անել, որ այդ կարճաժամկետ օգուտից հնարավորինս շատ պայմանական մասհանում անեն ենթակառուցվածքային ներդրումների ուղղությամբ, որպեսզի երկարաժամկետ ու բարձր տնտեսական աճի համար հիմքեր ստեղծվեն:
Թունյանը նաև հայտնեց, որ քննարկվելու է նաև հրավառությունների խնդիրը կարգավորող օրենքը:
Հարակից հրապարակումներ`
- ՊԵԿ-ը՝ ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու վերաբերյալ
- ՊԵԿ-ը սկսում է ակտիվ վարչարարությունն անկանխիկ գործառնությունների մասով պահանջների պահպանման նպատակով
- Հասանելի է ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման գործառույթի ակտիվացման դիմումը. ՊԵԿ
- Անկանխիկ վճարումների գործընթացի մեկնարկը՝ չհաշվարկված և անպատրաստ․ Հռիփսիմե Ստամբուլյան
- ՊԵԿ-ը պատրաստ է անկանխիկ գործառնությունների մասով պատշաճ վերահսկողություն իրականացնել
- ԿԲ հայտարարությունը՝ «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքն ուժի մեջ մտնելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին