ՀԴԲ-ն Թրամփի կեցավայրում օտար պետության միջուկային ներուժի մասին փաստաթուղթ է գտել
Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ)գործակալները, որոնք խուզարկել են նախկին նախագահ Թրամփի Մար-ա-Լագոյի կեցավայրը, հայտնաբերել են մի փաստաթուղթ, որը մանրամասն ներկայացնում է օտարերկրյա պետության միջուկային և պաշտպանական այլ հնարավորությունները: Այդ մասին «The Washington Post»-ում հրապարակված հոդվածին անդրադարձել է «Ինտերֆաքսը»:
Արձանագրության մեջ ասվում է, որ հայտնաբերվել են նաև փաստաթղթեր, որոնք հասանելի չէին նույնիսկ կառավարության որոշ անդամների։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ խուզարկությունն իբր կապված է Թրամփի կողմից Սպիտակ տան փաստաթղթերի յուրացման հետաքննության հետ, որոնք նա պաշտոնը թողնելուց հետո պահել է Մար-ա-Լագոյում:
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ խուզարկության հրամանը ցույց է տվել, որ ՀԴԲ-ն հետաքննում է պետության նախկին ղեկավարի՝ լրտեսության մասին օրենքի հնարավոր խախտումները։
Հարակից հրապարակումներ`
- Հետաքննությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) Թրամփի կալվածքում փնտրել է միջուկային զենքի վերաբերյալ փաստաթղթեր
- ԱՄՆ ՀԴԲ-ի գրասենյակի վրա հարձակման շարժառիթը կարող է լինել Թրամփի տան խուզարկությունը
- ՀԴԲ-ի գործակալները քչփորել են Մելանյա Թրամփի զգեստապահարանը
- Թրամփի տանը ՀԴԲ-ի կազմակերպած խուզարկությունը տևել է մի քանի ժամ.Politico
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա