Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ մի անգամ դստերը մոռացել են Կրեմլում
ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար եւ 2016 թվականի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հիլարի Քլինթոնը «Գիշերային շոու Ջիմի Ֆելոնի հետ» հաղորդման ժամանակ պատմել է, որ ամուսնու՝ Բիլ Քլինթոնի հետ Ռուսաստան կատարած այցի ժամանակ, պատահաբար դստերը՝ Չելսիին թողել են Կրեմլում: Այդ մասին գրում է The New York Post-ը։
Հիլարի Քլինթոնն ու նրա 42-ամյա դուստրը՝ Չելսի Քլինթոնը, եղել են Ջիմի Ֆելոնի շոուի հյուրը։ Նրանք մասնակցել են «Մայր ու դուստր» կոչվող մրցույթին՝ պատասխանելով հաղորդավարի մի շարք հարցերի։ Ֆելոնը Քլինթոնին հարցրել է «ընտանեկան արձակուրդի ամենախենթ հիշողության մասին»։ ԱՄՆ նախկին առաջին տիկինը հիշել է, որ ինքը և իր ամուսին Բիլ Քլինթոնը (այն ժամանակ ԱՄՆ նախագահ) մոռացել են իրենց դստերը Կրեմլում՝ Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ։
«Հուսով եմ, որ Չելսին չի հիշում դա, քանի որ դա բավականին տրավմատիկ փորձ էր: Մենք նրան պետական այցով տարանք Ռուսաստան, երբ Բիլը նախագահ էր, և այնտեղ պաշտոնական հրաժեշտ եղավ, Բիլին և ինձ նստեցրին մեծ լիմուզին, որպեսզի ուղարկեին օդանավակայան: Մենք չգիտեինք, որ Չելսիին թողել ենք այնտեղ»,- պատմել է Քլինթոնը։
Նրա խոսքով, նույնիսկ հիմա իր համար դժվար է պատկերացնել, որ թողել է իր «միակ երեխային Կրեմլում»։
Չելսի Քլինթոնը, ի պատասխան «ընտանեկան հանգստի ամենախենթ հիշողության մասին» հարցին, նույնպես պատմել է, թե ինչպես են իրեն մոռացել Կրեմլում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա