«Հրապարակ». Առաջիկայում հայաստանյան ներքաղաքական դաշտում վերադասավորումներ են տեղի ունենալու
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հայաստանի իշխանությունների հակառուսական և պրոարևմտյան շեղումներին զուգահեռ, ՌԴ իշխանությունները համապատասխան քայլեր են փորձում իրականացնել՝ տարածաշրջանը, ի դեմս Հայաստանի, իրենց ձեռքից բաց չթողնելու նպատակով։ Ռուսաստանյան քաղաքագիտական և դրանց մերձ շրջանակներից տեղեկացանք, որ առաջիկայում հայաստանյան ներքաղաքական դաշտում վերադասավորումներ են տեղի ունենալու:
Ռուսաստանը ոչ միայն գիտակցում է, որ հակառուսական տրամադրություններն են աճում, և այժմ հայաստանյան հասարակության մեջ կայուն 18 տոկոս կա` ընդդեմ Ռուսաստանի, ինչն ահռելի թիվ է, այլև գիտակցում է, որ հակառուսականությունը բուն է դրել հատկապես էլիտայի շրջանում, ինչը վտանգավոր է: Դրա համար փորձելու են քարոզչական աշխատանք սկսել, նաև խաղի մեջ են փորձելու մտցնել նոր խաղացողներ, նոր դեմքեր։
Պատահական չէ, որ գործարար Ռուբեն Վարդանյանի՝ Արցախ տեղափոխվելը հոգեխանգարմունքի մեջ է գցել սորոսական և արևմտամետ որոշ շրջանակների, որոնք փորձում են հակաքարոզչություն անել Վարդանյանի դեմ և տարածում են այն թեզը, թե նրան Կրեմլն է գործուղել Արցախ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա