Ղազախստանի առաջին նախագահի օրն առաջարկվում է հանել պետական տոների ցանկից
Ղազախստանի խորհրդարանի Մաժիլիսn (ստորին պալատը) այսօր կքննարկի կինեմատոգրաֆիայի և մշակույթի վերաբերյալ որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու հարցը։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, փոփոխություններով առաջարկվում է Ղազախստանի առաջին նախագահի օրը հանել պետական տոների ցանկից։
Բացի այդ, առաջարկվում է փոփոխություն կատարել «Ղազախստանի Հանրապետությունում տոների մասին» օրենքում։ Մասնավորապես, հոկտեմբերի 25-ը սահմանել որպես ազգային տոն՝ Հանրապետության օր, իսկ դեկտեմբերի 16-ը սահմանել որպես Անկախության օր։
Ղազախստանում դեկտեմբերի 1-ը նշվում է որպես Առաջին նախագահի օր։ Այս օրվա ամսաթիվը պատահական չի ընտրվել. 1991 թվականի դեկտեմբերի 1-ին Նուրսուլթան Նազարբաևը ընտրվել է Ղազախստանի նախագահ առաջին համաժողովրդական ընտրություններում։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա