Վլադիվոստոկում մեկնարկել է Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովը
Վլադիվոստոկում մեկնարկել է Արևելյան տնտեսական 7-րդ համաժողովը, որին ներկա է նաև Նիկոլ Փաշինյանը։ Ելույթ է ունենում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը
Ռիա նովոստիի հաղորդմամբ, նա հայտարարել է, որ Արևմուտքը ձգտում է պահպանել աշխարհակարգը, որը ձեռնտու է միայն իրեն՝ իր հորինած կանոններով, որոնք փոխում է՝ կախված իրավիճակից։
«Այլ երկրների՝ Արևմուտքի կանոններին չենթարկվելու ցանկությունը ստիպում է արևմտյան էլիտաներին կայացնել չմտածված, անհեռատես որոշումներ թե համաշխարհային անվտանգության, թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով», - ասել է Պուտինը։
Նրա խոսքով, այդ որոշումները հակասում են երկրների և ժողովուրդների, հենց արևմտյան պետությունների քաղաքացիների շահերին։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան