«ՊՆ-ից էլ է եղել արձագանք-խնդրանք, որ պարզելու դեպքում իրենց էլ տեղյակ պահեմ»
BlogNews.am-ի խմբագիր Արամ Գևորգյանը գրել է.
«Եթե ձեզ թվում ա, թե իմ արած աշխատանքն անցնում է հարթ ու բոլորը ողջունում են այն, ապա սխալվում եք։ Երեկվանից ինչ դավադրապաշտության մեջ ասես ինձ մեղադրեցին, ինչքան հանգած կոնսպիրոլոգ կար զարթնեց, թե բա՝ «հասեք, տեսեք ով, ինչ ա քցել մեդիադաշտ»։ Մի պիղծ աղջիկ էլ գրել ա՝ «դե գերեզմանն ա ուզում գտնի, որ մի ամիս ստատուս գրելու նյութ ունենա»: Պիտի հիասթափեցնեմ էդ ոչնչությանը. տեսանյութի հնարավոր հերոսը մինչ օրս անհետ կորած է համարվում...
Չգիտես էս մարդկային տեսակին ինչ լեզվով պատասխանես։ Հայհոյանքն իրանց համար կոմպլիմենտ կլինի, դրա համար ընդամենը անտեսել ա պետք, որ իրանք խեղդվեն իրանց մաղձի մեջ, որ մեռնելուց հետո իրանց անգամ քֆուրով ոչ ոք չհիշի։
Իսկ տարատեսակ դավադրապաշտներին պիտի խնդրեմ ինձ՝ մեդիադաշտ թեմաներ նետողիս ու այդ դաշտը կառավարողիս ասեք, բացատրեք, թե ինչն այստեղ այն չի։ Ի՞նչ է տեսել ձեր ամենատես աչքն ու աներեր միտքը, որ ես չեմ նկատել։ Լավ, որ ասում եք՝ սա պատահական չի, ինչո՞վ եք հիմնավորում ձեր այդ թեզը։
Պիտի խնդրեմ ինձ ձեր արշինով չչափեք։ Չգիտեմ դուք ում եք ծառայում, ում հրամաններով եք ինչ որ բան գրում ու տարածում, բայց իմ ուզածն էս հարցում մեկն է. գտնել, իդենտիֆիկացնել այդ տղուն, հասարակությանը ցույց տալ, որ ոչ բոլորն են եղել դավաճան ու վախկոտ, ոչ բոլորն են ձեռքերը պարզած գերի հանձնվել ու ըստ արժանվույն գնահատանքի արժանացնել նրան։ ՊՆ-ից էլ է եղել արձագանք-խնդրանք, որ պարզելու դեպքում իրենց էլ տեղյակ պահեմ, որ գոնե առնվազն պարգևատրեն։
Եթե սրանում ինչ որ վատ բան եք տեսնում, ասեք, ես էլ հասկանամ»։
Հիշեցնենք՝ երեկ նա տեսանյութ էր հրապարակել, որտեղ հայ զինվորը, չնայած թշնամու խոստումներին, որ չեն սպանի, չի հանձնվում։
«Չգիտեմ ով է այս զինվորը, բայց խոնարհումս հիշատակիդ, եղբայր։
հ.գ. Ընկերներ ջան, փորձում ենք պարզել, թե ով է այս տղան, որպեսզի գոնե նվազագույնը՝ իր հերոսության մեդալը հանձնեն հարազատներին: Եթե ճանաչողներ կլինեն, խնդրում եմ արձագանքեք ու ցանկալի է, որ տարածվի էս լուսանկարն ու տեսանյութը»:
Նշենք, որ գրառումը կիսել են հարյուրավոր մարդիկ և շատերը ՀՀ ՊՆ-ից պահանջում են՝ ճշտել տղայի տվյալներն ու արժանացնել «Ազգային հերոս» բարձրագույն կոչմանը»,- գրել էր Ա. Գևորգյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին