Դավիթ Բաբայան. Արցախի ճանաչման գործընթացը դեռևս շարունակվում է
Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը գրում է.
«Արցախի ճանաչման գործընթացը դեռևս շարունակվում է:
Արցախի Հանրապետությանը ճանաչել են մի շարք երկրներ, ինչպես օրինակ, Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրի, ԱՄՆ-ի և Ավստրալիայի տասնյակ նահանգներ, Ֆրանսիայի տարբեր քաղաքներ։
«Այսինքն, աստիճանաբար ճանաչման գործընթացը առաջ է գնում, Արցախը ճանաչել են 2000-3000 բնակչություն ունեցող քաղաքներից մինչև այնպիսի մեգապոլիսներ, ինչպիսին Լոս-Անջելեսն է, որը 15 միլիոն բնակչություն ունի։ Այսինքն, գործընթացն առաջ է գնում, թեև այն շատ բարդ է։ Բայց մենք երբեք չենք հրաժարվելու այդ գործընթացից։
Հասկանալի է, որ կան միջազգային քաղաքականության խաղի կանոններ, շահեր, բայց այնուամենանիվ, հորդորում եմ չմոռանալ, որ Ալիևն ինքն էր ասում, որ իրեն պարտադրում են Արցախի ճանաչել։ Այսինքն, մենք երբեք չենք հրաժարվելու այդ գործընթացից ու ինքնորոշման մեր իրավունքից։
Միջազգային ճանաչումն, իհարկե, կարող է շատ-շատ երկար տևել, բայց մինչ այդ կարևոր է, որպեսզի մենք ունենանք ապահով ներկա և ապագա Արցախի համար, և դա չի կարող լինել Ադրբեջան/ի կազմում, դա ապագայում կործանման կտանի»։
Հարակից հրապարակումներ`
- Դավիթ Բաբայան. Մի հավատացեք նրանց, ովքեր կասեն ձեզ, որ ամեն ինչ որոշված է նախօրոք և մեր տեղը
- Դավիթ Բաբայան. Արցախն Ադրբեջանի կազմում միայն մեկ ապագա ունի՝ հայաթափում, կործանում և ցեղասպանություն
- Դավիթ Բաբայան. Մարտահրավերը պատմական է՝ վերածնունդ կամ ոչնչացում
- Դավիթ Բաբայան. Ավստրալահայ համայնքը մեր Սփյուռքի ամենակազմակերպված օջախներից մեկն է
- Դավիթ Բաբայան. Լաչառն ու բղավողները երբեք իսկական հայրենասեր չեն լինում, հասկացեք վերջապես
- Դավիթ Բաբայան. Արցախը կանգնած է գոյաբանական սպառնալիքների առաջ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան