Թել Ավիվի արվարձանում ինքնաձիգով և պայթուցիկով զինված պաղեստինցու են ձերբակալել
Թել Ավիվի Յաֆֆա արվարձանում ոստիկանությունը ձերբակալել է պաղեստինցու, որն անօրինական կերպով մտել է Իսրայելի տարածք, խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերել են ինքնաձիգ և երկու պայթուցիկ սարք: Այդ մասին «ՌԻԱ նովոստի»-ին հյատնել է ոստիկանության խոսնակ Միխայիլ Զինգերմանը։
«Որոշ ժամանակ առաջ Թել Ավիվի ոստիկանության YaSAM-ի մի խումբ մարտիկներ Յաֆայում հայտնաբերել են մի տղամարդու, որը նրանց կասկածն է հարուցել: Քաղաքացու ստուգման և խուզարկության ժամանակ պարզվել է, որ նա ապօրինի է գտնվել Իսրայելում, խուզարկության ժամանակ նրա մոտ հայտնաբերվել է «Կարլ Գուստավ» ինքնաձիգ և երկու պայթուցիկ սարք»,- ասել է Զինգերմանը։
Նա հայտարարել է, որ, ամենայն հավանականությամբ, ահաբեկչություն է կանխվել:
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելն Իրանի դեմ գործողությունների լիակատար ազատության իրավունք է իրեն վերապահում. Յաիր Լապիդ
- Իսրայելցի զինվորները Հորդանան գետի արևմտյան ափին սպանել են երեք պաղեստինցու
- Պաղեստինցի դեռահաս է զոհվել իսրայելցիների հետ բախումների ժամանակ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան