ԿՀՎ-ն սադրանքներ է նախապատրաստում Կոսովոյում. ԶԼՄ-ներ
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ծայրահեղական և հանցավոր խմբավորումներ է վարձել Կենտրոնական Սերբիայի և Սերբական ինքնավար Կոսովոյի ևուՄետոհիայի միջև վարչական գծում սադրանքների համար: Այդ մասին հինգշաբթի Vecherne Novosti թերթի տարածած լուրին անդրադարձել է ՏԱՍՍ-ը:
Հոդվածագրի համաձայն՝ Սերբիայի անվտանգության ծառայությունները տեղեկատվություն են ստացել Կոսովոյի և Մետոհիայի հետ վարչական գծում սպասվող սադրանքների մասին։ Սպասվում է, որ սադրանքների արդյունքում տարածաշրջանում գտնվող ՆԱՏՕ-ի կոնտինգենտի թիվը ստիպված կտրուկ կավելացվի վարչական գծի երկայնքով։ Ըստ օպերատիվ տվյալների՝ Արևմտյան Բալկաններով զբաղվող ԿՀՎ վարչությունը ալբանական հանցավոր խմբերին տրամադրել է միջոցների հասանելիություն, այդ գումարով Ռումինիայից և Ալբանիայից զենքի մաքսանենգ ճանապարհներ են բացվել դեպի Սերբիայի հարավային նահանգ:
Սերբիայի հակահետախուզության պաշտոնաթող սպա Լուբան Կարանը թերթին տված մեկնաբանությունում շեշտել է, որ այս սադրանքն անհրաժեշտ է չճանաչված Կոսովոյի և Արևմուտքի իշխանություններին՝ իրավիճակը սրելու համար, քանի որ «բարիկադները, որոնք պաշտպանում են մարմիններով, ոչ թե զենքով» բավարար չեն։
«Ի դեպ, Միացյալ Նահանգները Բալկաններում մեծ փորձ ունի տարբեր իրադարձությունների սցենարներ կազմելու հարցում, որոնք պատրվակ են ծառայել խոշոր հակամարտությունների համար»,-հավելել է նա։
Ավելի վաղ սերբական լրատվամիջոցները հայտնել էին, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը շաբաթ օրը՝ սեպտեմբերի 10-ին, ծրագրել է երկրի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ Կոսովոյում և Մետոհիային իրավիճակի օրակարգով։
Հարակից հրապարակումներ`
- Վուչիչ. Յոթ երկիր հրաժարվել է ճանաչել Կոսովոյի անկախությունը
- Բորելը հայտնել է, որ օգոստոսի 18-ին Սերբիայի և Կոսովոյի առաջնորդներին հրավիրել է Բրյուսել բանակցությունների
- ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբի կազմում Կոսովոյում այս պահին գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին