Panorama.am-ի հրապարակումից կարճ ժամանակ անց ՀՈԱԿ-ը ստերջացրել է շան ձագերի
Panorama.am-ն այս տարվա օգոստոսի 30-ին «2022թ.-ին ստերջացված էգ շունը երեք ձագի հետ շրջում է Երևանի փողոցներում» վերնագրով հոդվածում հայտնել էր, որ Երևանի Ազատամարտիկների փողոցի շենքերից մեկի բակում բնադրվել է ստեջացված մի շուն՝ երեք հատ 3-5 ամսական ձագերի հետ: Ձագերը ստերջացված չէին՝ չնայած համապատասխան տարիքում գտնվելու փաստին:
Հոդվածի հրապարակման նույն օրը Panoramaam էր զանգահարել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Հարություն Առաքելյանը և հայտնել, որ մայր շունը կենտրոն ստերջացման է տեղափոխվել արդեն ձագերի հետ, իսկ վերջիններս չեն ստերջացվել, քանի որ այդ ժամանակ դեռ փոքր են եղել:
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչությունից էլ պարզաբանել էին, որ շան ձագերի ստերջացումը և կատաղություն հիվանդության դեմ պատվաստումը իրականացվում է 4-5 ամսականից: Նախորդ հոդվածում հրապարակված լուսանկարներից երևում էր, որ ձագերն արդեն մեծացել էին և միանշանակ ստերջացման տարիքի են:
Օգոստոսի 30-ի մեր հրապարակումից մի քանի օր անց նույն շենքի բակում նկատեցինք վերոհիշյալ մայր շանը՝ արդեն ստերջացման մասին վկայող կլիպսերը ականջներին ձագերով:
Panorama.am-ի առաջին հրապարակումից կարճ ժամանակ անց «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները օպերատիվ կերպով հայտնաբերել և ստերջացրել էին համապատասխան տարիքի հասած ձագերին:
Հարակից հրապարակումներ`
- 2022թ.-ին ստերջացված էգ շունը երեք ձագի հետ շրջում է Երևանի փողոցներում
- Երևանի բուսաբանական այգում ավելացել է թափառող շների քանակը
- Թափառող շները 4 տարեկան երեխա են հոշոտել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները