«Հրապարակ». Ջերմուկի կենտրոնական այգում հայ մեծերի արձաններն են կոտրել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ամիսներ առաջ տեղեկացանք, որ ազգային հերոս Լեոնիդ Ազգալդյանի արձանն են կոտրել, հիմա անցել են հայ մեծերի արձաններին: Ջերմուկի կենտրոնական այգում տեղադրված Կոմիտասի, Սևակի, Թումանյանի, Արամ Խաչատրյանի, Մարտիրոս Սարյանի և տասնյակ այլ կիսանդրիների պղծման թեմայով զրուցեցինք Ջերմուկի ճարտարապետ Արսեն Գառնիկյանի հետ:
Նա ասաց, որ շենքը, որտեղ տեղի է ունեցել վանդալիզմը, ունի սեփականատեր: «Այդ շենքն արդեն չորս անգամ վաճառել են: Ձեռքից ձեռք է անցել, ես տեղյակ չեմ, թե ով է այժմ սեփականատերը: Այնպես որ, թե՛ ես, թե՛ քաղաքապետարանը չունենք որևէ լծակ՝ այս մասով քայլեր ձեռնարկելու համար»:
Իսկ վանդալիզմի դեպքեր Ջերմուկում էլի՞ են եղել, գուցե այդ մասին չի՞ բարձրաձայնվել։ Ճարտարապետն ասաց, որ, հավանաբար, սա առաջին դեպքն է, եթե եղած լիներ, ինքն այդ մասին տեղյակ կլիներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա