2021թ. պետական բյուջեի կատարողականի հսկողության ժամանակ 1.6 մլրդ դրամի խախտում է հայտնաբերվել
Կառավարությունն այսօրվա նիստում կհաստատի ՀՀ պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության 2021 թվականի տարեկան արդյունքների վերաբերյալ հաշվետվությանը հավանություն տալու մասին որոշումը:
ՀՀ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը 2021 թվականի ընթացքում իրականացրել է ընդամենը 19 ստուգում, որոնցից 4-ը գտնվում է ամփոփման փուլում, իսկ 1-ը կասեցված է՝ ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտության հիմքով: Ստուգման արդյունքում հայտնաբերվել է 1.6 մլրդ դրամի խախտումներ:
Հաշվետվության մեջ ասվում է. «Այսպիսով, 2021 թվականի ընթացքում վարչության կողմից իրականացվել են ընդամենը թվով 19 ստուգումներ, որոնցից թվով 4-ը գտնվում են ամփոփման փուլում, իսկ 1-ը կասեցված է՝ պայմանավորված ստուգման ընթացքում առանձին տեղեկությունների ճշտման անհրաժեշտությամբ:
2021 թվականին, ինչպես և 2020 թվականին, պետական կառավարման մի շարք մարմիններում (ՀՀ Լոռու մարզպետարան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն) ստուգումներն իրականացվել են ծրագրային բյուջետավորմանը համապատասխան ստուգումներ իրականացնելու սկզբունքով, ինչը հնարավորություն է տալիս հսկողություն սահմանել ծրագրի կամ միջոցառման ողջ գործընթացի նկատմամբ՝ ներառելով բյուջետային հայտերի կազմման աշխատանքներից մինչև ծրագիր կամ միջոցառում իրականացնողների կողմից աշխատանքների ավարտման ամբողջական շղթան: Մասնավորապես, նշված սկզբունքի կիրառմամբ վերոհիշյալ թվով 2 պետական մարմիններում ընտրվել են թվով 12 բյուջետային ծրագրեր (միջոցառումներ):
2021 թվականի ընթացքում վարչության կողմից իրականացված և ավարտված ստուգումներով արձանագրվել են ընդամենը 1,630.7 մլն դրամի խախտման փաստեր, որից վերականգնման (վերաձևակերպման) է առաջադրված 766.4 մլն դրամը: Վերականգնման չառաջադրված 864.3 մլն դրամի խախտումներից 818.0 մլն դրամն արձանագրվել է իրավապահ մարմինների պահանջով իրականացված ստուգումների արդյունքում, իսկ մնացած 46.3 մլն դրամի խախտումներն իրենցից ներկայացնում են ոչ նպատակային, ոչ արդյունավետ ծախսեր, «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտումներ և այլն: Վերականգնման (վերաձևակերպման) ենթակա 766.4 մլն դրամից 535.9 մլն դրամն առաջադրվել է մուտքագրման ՀՀ պետական բյուջե, 1.9 մլն դրամը ենթակա է վերականգնման կազմակերպությունների հաշվին, իսկ 228.6 մլն դրամը` հաշվառմամբ վերաձևակերպման:
Հաշվետու ժամանակաշրջանում արձանագրված գումարներից վերականգնվել է ընդամենը 247.2 մլն դրամ (այդ թվում 87.1 մլն դրամը` 2021 թվականին կատարված ստուգումներով արձանագրված գումարներից, 160.1 մլն դրամը` նախորդ ժամա-նակաշրջաններում կատարված ստուգումներով արձանագրված գումարներից)»:
Հարակից հրապարակումներ`
- Պետական բյուջեից շուրջ 560 միլիոն դրամ գումար հափշտակելու փորձ է արվել
- Կառավարությունն այսօր արտասահմանյան պատվիրակություններին ընդունելու համար բյուջեից լրացուցիչ 140 մլն դրամ կհատկացնի
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան