Ամերիկացիների կեսից ավելին բողոքում է ֆինանսական դժվարություններից
Gallup ընկերության հարցման համաձայն՝ ԱՄՆ-ի բնակիչների կեսից ավելին ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել աճող գնաճի պատճառով, փոխանցում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
«Ամերիկացիների մեծամասնությունը՝ 56%-ը, այժմ ասում է, որ գնաճն իրենց ընտանիքներին ֆինանսական դժվարություններ է պատճառում։ Բացի այդ, 12%-ն իրենց խնդիրները որակել է է որպես «ծանր», 44%-ը՝ միջին»,- ասված է հրապարակման մեջ։
Պաշտոնական տվյալների համաձայն՝ հուլիսին ԱՄՆ-ում գնաճը կազմել է 8,5%, մեկ ամիս առաջ այն հասել է 9,1%-ի, ինչը ռեկորդային բարձր ցուցանիշ է 1981 թվականի նոյեմբերից ի վեր:
Ֆինանսական դժվարությունները հաղթահարելու համար հարցման մասնակիցների 24%-ը խոստովանել է, որ սկսել է կրճատել ծախսերը, 17%-ը սկսել է քիչ ճանապարհորդել։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան