Թող ոչ ոք հույս չունենա, որ կարող է մի բաժակ ջրում փոթորիկ կազմակերպելով, շեղել մեզ. Իշխան Սաղաթելյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրում է.
«Սեպտեմբերի 14-ին մեկնելու եմ Լիբանան։ Բեյրութում այդ օրը տեղի է ունենալու Դիմադրության շարժման զորակցության հավաք։ Հանդես եմ գալու ելույթով, ներկայացնելու ներկայիս իրավիճակի բոլոր նրբությունները։
Հատկապես վերջին օրերի զարգացումների լույսի ներքո, սա ավելի քան կարևոր միջոցառում եմ համարում։ Դիմադրության շարժումը ֆեյսբուքյան շարժում չէ։ Ոչ էլ դահլիճային կամ ինչ-ինչ էլիտար շրջանակների շարժում։ Այն համահայկական է և մեր խնդիրն է խոսել յուրաքանչյուր սրտացավ մարդու, խմբի ու համայնքի հետ։ Մեր խնդիրն է նաև ուշադիր լսել այդ մարդկանց, քննարկել նրանց հետ զարգացման ամեն հնարավոր ծրագիր և կյանքի կոչել լավագույն առաջարկները։
Թող ոչ ոք հույս չունենա, որ կարող է մի բաժակ ջրում փոթորիկ կազմակերպելով, շեղել մեզ, մեր ժողովրդին իր ընթացքից։ Այսօր ամբողջ հայության հետ խոսելու ժամանակն է։ Ամբողջ հայության հետ միասին լուծումներ գտնելու ժամանակն է։ Եվ մենք շարունակելու ենք գնալ այդ ճանապարհով՝ աշխատել յուրաքանչյուր սրտացավ հայի հետ և ունենալ սպասված արդյունքներ»։
Հարակից հրապարակումներ`
- «Հրապարակ». Ընդդիմությունը կարծում է, որ պայքարից հիասթափվելու իրավունք չունեն
- Արցախի հայաթափումը կանխելու համար Սաղաթելյանը երեք պահանջ ներկայացրեց
- «Հրապարակ». Կվերադառնա՞ ընդդիմությունն ԱԺ, թե՞ ոչ
- Իշխան Սաղաթելյանը՝ ԱԱԾ, ՀՔԾ պետերին. Անձամբ պատասխանատվություն եք կրում Բերձորի, Աղավնոյի, Սուսի հանձնման համար
- Իշխան Սաղաթելյան. Մանդատներն անհրաժեշտ են
- Ընդդիմությունը պետք է գնա ինքնափոփոխման, բարեփոխման, հակառակ դեպքում կտեսնենք ընդդիմադիր դաշտի վերաձևավորում. Բաբկեն Հարությունյան
- Եթե ընդդիմությունը սեպտեմբերին գնա խորհրդարան, ապա՝ միայն իր օրակարգով․ Իշխան Սաղաթելյան