«Պռեգոմեշ»-ի զարդերը կներկայացվեն Նյու Յորքի նորաձևության շաբաթին
Երգչուհի Սիրուշոյի «Պռեգոմեշ» հավաքածուի զարդերը կներկայացվեն Նյու Յորքի նորաձևության շաբաթին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է երգչուհին։
«Պռեգոմեշն ընտրվել է մասնակցելու Նյու Յորքի նորաձևության շաբաթին։
Մեկուկես ամսվա ընտրություն անցնելուց հետո մեր զարդերը՝ կներկայացվեն աշխարհին։
Պարտավորեցնող է այն, որ Պռեգոմեշն արդեն ներկայանում է միջազգային հարթակներում։ Որպես Հայաստանում արտադրվող եւ հայկականը տարածող ապրանքանիշ՝ մեզ համար սա մեծ նվաճում է»,- գրել է Սիրուշոն։
2012 թվականին Սիրուշոյի կողմից հիմնադրվել է «Pregomesh» բրենդը, որի նպատակն է հայկական ոսկերչության գեղեցիկ ավանդույթը ներկայացնել աշխարհին: Նշենք, որ հայկական նախշազարդերով և մոտիվներով ստեղծված «Պռեգոմեշ»-ի («PreGomesh») արծաթյա զարդերը այսօր հայտնի են աշխարհում, բրիտանական «Vogue» ամսագիրը ևս իր համարներից մեկում անդրադարձել է «Պռեգոմեշ»-ի զարդերին և բրենդի հիմնադիր Սիրուշոյին: