Ադրբեջանական SOCAR-ը նավթի պաշարներ կփնտրի Թուրքիայում
Նավթի պաշարների թեմայով դեռևս մարտին Ստամբուլում հրավիրված գագաթնաժողովի ժամանակ Թուրքիան ու Ադրբեջանը համագործակցության համաձայնագիր էին ստորագրել։
Ըստ այդմ՝ ադրբեջանական «SOCAR» պետական նավթային ընկերությունը կարողանալու է Թուրքիայի Բաթման նահանգում իրականացնել նավթային պաշարների որոնողական աշխատանքներ։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, Բաթմանի նահանգապետն արդեն ընդունել է SOCAR-ի ներկայացուցիչներին և տեղեկացել կատարվելիք հորատման աշխատանքների բնույթի և բովանդակության մասին։
«SOCAR»-ի ներկայացուցիչ Զեքիուլա Քերիմլին նահանգապետին հավաստիացրել է, որ Բաթմանում նավթի որոնման իրենց աշխատանքներով և արդյունքներով ավելի են ամրապնդելու թուրք-ադրբեջանական եղբայրությունը։
Քերիմլին հիշեցրել է Ղարաբաղ զբոսայգու մասին, որը ստեղծվել է Բաթմանի նահանգապետարանի կողմից՝ ի նշան Թուրքիայի ու Ադրբեջանի եղբայրության, և գոհունակություն հայտնել այդ կապակցությամբ։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները