Ինձ և բոլորին վերաբերղ միտքն, իր ենթակետերով, առաջին անգամ լսեցի. Դումանյանը՝ իր հրաժարականի լուրերի մասին հարցին
«Անկեղծ ասած առաջին անգամ հիմա լսեցի դրա մասին, նորություն էր, ավելացնելու ոչինչ չունեմ, և ինձ վերաբերող և բոլորին վերաբերղ միտքն իր ենթակետերով առաջին անգամ լսեցի կառավարության ճեպազրույցների սրահում հայտնեց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ արձագանքելով իր և կառավարության այլ անդմաների հրաժարականի մասին տարածվող լուրերի վերաբերյալ հարցին:
Պատասխանելով ԲՈւՀ-երն Աշտարակ տեղափոխելու ծախսերի վարբերյալ հարցին՝ Դումանյանը հորդորեց ծախսերից չխոսել:
«Ծախսերից եկեք չխոսենք, որովհետև ցանկացած հարց, որը միտված է կրթույան որակի բարձրացմանը արդարացված է, երկրորդ՝ ակադեմիական քաղաքի գաղափարն արդեն անցնում է գործնական փուլ»,-հայտնեց դումնայնաը և հավելեց: Այդ մասին Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և հավելեց. «Այո՛, քննարկվում են տարբերակներ ոչ թե միավորվելու, այլ ստեղծելու նոր ԲՈւՀ-երի ՝ եղած բուհերի հենքով: Դրանք չեն լինելու մեխանիկական միավորումներ, լինելու է որոշակի հստակ բովանդակային մոտեցում, և ես շատ դրական եմ նայում գաղափարին, որովհետև գաղափարի ամենակարևոր հիմքն է՝ ունենալ մրցունակ, միջազգային չափանիշներին համապատասխան ԲՈւՀ-եր, միջազգային չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ, միջավայր՝ բուհական, գիտական, ինչը լիովին հնարավոր է իրագործել Աշտարակի այն տարածքում, ինչի մասին հայտարարվել է»:
Հարակից հրապարակումներ`
- Կարևոր է լուծել կրթական համակարգի կառավարմանը, որակին վերաբերող հարցեր, ոչ թե բուհը մի քաղաքից տանել այլ քաղաք. Փորձագետ
- Կոնկրետ ժամկետներ չկան. Վահրամ Դումանյանը՝ բուհերը Աշտարակ տեղափոխելու մասին
- Իմ կնոջ ֆեյսբուքյան էջին ես առանձնապես չեմ հետևում. Վահրամ Դումանյան