«Փաստ». Երևանի ավագանու ընտրությունները կարող են դառնալ գործող իշխանությունների յուրատեսակ «կարապի երգը»
«Փաստ» թերթը գրում է. «Երևանի ավագանու սպասվող ընտրությունները կարող են հետաքրքիր զագացումներ ունենալ և դառնալ գործող իշխանությունների յուրատեսակ «կարապի երգը»:
«Փաստ» թերթի տեղեկություններով, ընդդիմադիր հիմնական ուժերը գոնե այս պահի դրությամբ նպատակ ունեն ոչ թե միավորվել ու առաջադրել մեկ ցուցակ ու մեկ թեկնածու, այլ հանդես գալ մի քանի քաղաքական միավորներով: Նպատակը հստակ է. նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երևանյան ընտրություններում որևէ քաղաքական ուժի բացարձակ մեծամասնություն ստանալ չի հաջողվի:
Ըստ այդմ, ապակենտրոն մասնակցության շնորհիվ հնարավոր կլինի ունենալ այնպիսի ներկայացվածություն, որ ընտրություններից հետո կարելի լինի կազմել կոալիցիա՝ այդպիսով Երևանի ավագանիում ՔՊ-ին դարձնելով ընդդիմություն: Մյուս կողմից՝ մեր աղբյուրը փոխանցում է, որ այս դեպքում խնդիրը ոչ այնքան բուն ավագանու ընտրություններում հաղթելն է, որքան հիմքեր ստեղծելը ապագա ամբողջական իշխանափոխության համար»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին