Բեռնատարների խցանումը՝ Կարծախից Ախալքալաք
Կարծախի սահմանային անցակետ տանող ճանապարհին նախօրեին հազարավոր բեռնատարներ են կուտակվել, վարորդները օրերով անցկացնում են ճանապարհներին: Այսօր մեքենաների շարասյունը Ախալքալաք քաղաքից ձգվում է մինչև Կարծախի սահմանային անցակետ, ավելի քան 30 կմ: Jnews-ին Մաքսային վերահսկողության ծառայությունից հայտնել են, որ առավոտյան անցակետում էլեկտրականություն չի եղել։ Պատճառներից մեկն էլ այն է, որ բոլոր տարանցիկ բեռնատարների վարորդներին ուղարկում են այս կողմ:
Վարորդները տեղյակ չեն, թե ինչո՞ւ են Վրաստան մտնելուց իրենց հենց «Կարծախի» անցակետ ուղարկում երկրից դուրս գալու համար: Նրանք բողոքում են, որ սահմանին իրենց կարծիքը չեն հարցնում։
Սակայն Մաքսային վերահսկողության ծառայությունից Jnews-ին հայտնեցին, որ Վրաստան մտնելուց միջազգային բեռնափոխադրում իրականացնող բեռնատարի վարորդն ինքն է որոշում, թե ո՞ր անցակետով պետք է դուրս գա, բայց քանի որ «Սարփի» անցակետում հերթերը շատ են, նրանք ստիպված բեռնատարները ուղարկում են «Կարծախի» անցակետ։
Ախալքալաք-Կարծախ ճանապարհին կուտակված բեռնատարները հիմնականում՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Բելառուսի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Իրանի և այլ երկրների պետհամարանիշերով են:
Բողոքում են ոչ միայն բեռնատարների վարորդները, այլև այս ճանապարհի երկյանքով ձգվող գյուղերի բնակիչները:
«Գյուղատնտեսական շրջան ենք, մենք ամեն օր դաշտ ենք գնում, հիմա արդեն աշուն է՝ բերքահավաք: Մեր դաշտ գնալ գալը խնդիր է դարձել, ամբողջ ճանապարհին բեռնատարներ են, խանգարում են մեզ», – ասել է Սուլդա գյուղի բանկիչը, ով ամեն անգամ սեփական հողամաս գնալու համար ստիպված է լինում նախկին 400 մետրի փոխարեն 2-3կմ ճանապարհ անցնել:
Վրաստանի մաքսային ծառայության տվյալներով` 2022 թվականին երկրի տարածքով անցնող հոսքը ավելացել է 12%, թուրքական ուղղությամբ` 16, Ադրբեջանի ուղղությամբ` 20%-ով։ 2019 թվականից ի վեր տարանցման ցուցանիշներն աճել են 80%-ով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները